00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի ԶՈւ-ն քիմիական նյութերով սադրանքների է նախապատրաստվում. ՌԴ ՊՆ

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցՄիխայիլ Միզինցև
Միխայիլ Միզինցև - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2022
Բաժանորդագրվել
Գեներալը նշել է, որ ուկրաինական կողմին չի կանգնեցնում այն փաստը, որ ահաբեկչության հետևանքով անմեղ խաղաղ բնակիչներ կարող են տուժել։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ Սևերոդոնեցկի համար մղվող մարտերում կորցրել են անձնակազմի մինչև 90%-ը և հետ են քաշվում դեպի Լիսիչանսկ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Ինչպես նշել է գեներալը, այժմ Կիևը հրամայել է Սևերոդոնեցկում ականապատել քիմիական նյութերով լցված 100 տոննայանոց տարաները։
Ուկրաինայի ԶՈւ-ն հերթական սադրանքի համար ականապատել է քիմիական նյութերի տարաները
Նա նշել է`«Կիևի ռեժիմը կարծում է, որ թունավոր քիմիական նյութերով այդ տարաների պայթեցումը իբրև թե թույլ կտա ժամանակավոր կանգնեցնել ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների գրոհը` քիմիական թունավորման գոտի ստեղծելով»։
Միզինցևի խոսքով` ուկրաինական կողմին չի կանգնեցնում նույնիսկ այն փաստը, որ ահաբեկչության հետևանքով կարող են անմեղ խաղաղ քաղաքացիներ տուժել։

«Անմարդկային այս սադրանքն իրականացնելու դեպքում Կիևի իշխանությունները, մշակված սցենարի համաձայն, ուկրաինական և արևմտյան ԶԼՄ-ներում լայն տարածմամբ հոդվածներով մտադիր են մեղադրել ՌԴ ԶՈւ-ին տեխնածին էկոլոգիական աղետ ստեղծելու մեջ», -նշել է նա։

ՌԴ ՊՆ տվյալներով` Խարկովում ուկրաինական ստորաբաժանումները բնակելի տների բակերում են կահավորել հրետանային դիրքերը։
Սլավյանսկում Ուկրաինայի ուժայինները հանգրվանել են դպրոցներում, ուսումնարաններում, տեխնիկումներում և ինտերնատներում, իսկ համակցված կերերի գործարանում զրահատեխնիկա և սպառազինություն են տեղադրել։
Բացի այդ, ԴԺՀ-ի Դրուժկովկա քաղաքի № 1 դպրոցի շենքում ՈւԶՈւ-ի զինծառայողները կառավարման կետ են կահավորել, իսկ Սոբորնայա փողոցի բազմաբնակարան շենքերի բակերում ՀԿՌՀ են տեղակայել։ Միևնույն ժամանակ, բնակիչներին միտումնավոր չեն տարհանում։
Ոչնչացվել է կենտրոն, որտեղ ուկրաինացի զինվորներին սովորեցնում էին շահագործել M777. ՌԴ ՊՆ
Միզինցևն ասել է, որ ՈւԶՈւ-ն բնակելի թաղամասերից թիրախավորված գնդակոծում է ՌԴ ԶՈւ դիրքերը, սադրելով նրանց պատասխան կրակ բացել, որպեսզի անկանոն հարվածների հետևանքների պատասխանատվությունը բարդեն ՌԴ զինծառայողների վրա։
Ինչպես նշել է գեներալը, առանց Կիևի մասնակցության` մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի վտանգավոր շրջաններից և Դոնբասի հանրապետությունից ՌԴ տարածք է տարհանվել ավելի քան 20.1 հազար մարդ, այդ թվում մոտ 2.7 հազար երեխա։
Նա հավելել է, որ ՌԴ պետական սահմանը հատել է 238 հազար 968 միավոր անձնական ավտոտրանսպորտային միջոց, որից 3528-ը` անցած օրվա ընթացքում։
ՌԴ զինվորականներն ու փրկարարները ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում ականազերծման աշխատանքների ընթացքում մոտ 2.8 հազար հա տարածք են ստուգել։ Մասնավորապես, մեկ օրվա ընթացքում ստուգվել է 75,53 հեկտար, ինչպես նաև 35 շենք, այդ թվում` սոցիալական նշանակություն ունեցող 13 օբյեկտ, մեկ կամուրջ և 9.64 կմ ճանապարհահատված։

«Հայտնաբերվել և վնասազերծվել է 13 801 պայթյունավտանգ իր, որից 310-ը` մեկ օրում»,- հավելել է Միզինցևը

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 101-րդ օրը։
Լրահոս
0