00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Միհրան Մախսուդյան
Ժողովրդից մանդատ ստացածներն այսօր պետք է լինեն ժողովրդի կողքին․ Միհրան Մախսուդյան
18:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Արևելյան ոճի առևտուր․ ինչի՞ է ձգտում Բաքուն` ՌԻԱ Նովոստին արգելափակելով

Վարդան Ոսկանյանը՝ Ադրբեջանում ՌԻԱ Նովոստին արգելափակելու մասին
Բաժանորդագրվել
Իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում բացատրել է, թե ինչ նպատակ է հետապնդում Բաքուն՝ արգելափակելով ՌԻԱ Նովոստի ռուսական լրատվամիջոցն Ադրբեջանի տարածքում։
Արգելափակելով ՌԻԱ Նովոստի կայքը` Ադրբեջանը փորձում է առևտուր անել ռուսական կողմի հետ, այլ հարց՝ ինչպես դրան կպատասխանի ՌԴ-ն։ Sputnik Արմենիայի եթերում Ադրբեջանում ռուսական պետական լրատվամիջոցի արգելափակումն այսպես մեկնաբանեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Բաքուն նվազագույնը կփորձի ստանալ իր համար երկու երաշխիք․ մեկը՝ Արցախի վերաբերյալ ռուսական ԶԼՄ-ները կտարածեն բացառապես ադրբեջանական տեսակետներն ու տերմինոլոգիան, երկրորդը՝ գուցե փորձի զուգահեռ ստանալ ադրբեջանական կայքերի արգելափակումից դուրսբերում ՌԴ-ում»,- ասաց Ոսկանյանը։

Նա հիշեցրեց՝ վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական տրամադրությունները շատ տարածված էին, ինչին հաջորդեց ադրբեջանական մի քանի լրատվակայքի, այդ թվում՝ ռուսալեզու հակահայկական ու հակառուսական քարոզչություն անող Haqqin.az կայքի՝ ՌԴ տարածքում արգելափակումը։
«Ադրբեջանական լրատվականները, առանց կենտրոնական իշխանությունների թույլտվության, չեն կարող ազատ խոսք ասել։ Ադրբեջանի ներսում հակառուսական տրամադրությունները բավական բարձր են, որոնք խթանում են հենց իշխանությունները»,-նշեց Ոսկանյանը։
ՌԻԱ Նովոստիի արգելափակումը, Ոսկանյանի կարծիքով, նաև այլ նպատակներ կարող է հետապնդել։ Նախ՝ ռուսական կողմին ցույց տալ, որ այդպես կարող են արգելափակել այլ ռուսական կայքեր ևս, երկրորդը՝ փորձել սեփական հանրությանը հավատացնել, որ Բաքվի ներկայիս իշխանությունները կարող են հավասարը հավասարի քաղաքականություն վարել ՌԴ-ի հետ՝ ըստ էության, բարձրացնելով Ալիևի կշիռը։

«Դժվար է ասել՝ ո՛ր գործընթացն է ավելի շատ հետապնդում Ադրբեջանի իշխանությունը, բայց փաստն ակնհայտ է՝ այդ իշխանությունն իր բնույթով ու էությամբ հակառուսական է»,- շեշտեց Ոսկանյանը։
Հակառուսական տրամադրություններն Ադրբեջանում, նրա խոսքով, ոչ միայն վերջին շրջանի, այլև տասնամյակների աշխատանքի արդյունք է, ինչն արվել է հատկապես թուրքական կողմից։ Անկարան, Ոսկանյանի դիտարկմամբ, ստեղծել է, այսպես ասած, թուրքական «5-րդ շարասյուն», որի ներկայացուցիչները ժամանակի ընթացքում դարձել են Ադրբեջանի քաղգործիչները, հայտնի լրագրողները, կարծիք ձևավորողները, ուստի թուրքական կողմը՝ փափուկ ուժի կիրառմամբ, Ադրբեջանի ներսում անհամեմատ ավելի մեծ ներուժ ունի, քան ՌԴ-ն։
Ինչի՞ց են վախենում Ադրբեջանում. Բեգլարյանն անդրադարձել է ՌԻԱ Նովոստիի արգելափակմանը
Ոսկանյանը նաև չի բացառում, որ ռուսական լրատվականի արգելափակումը կարող է հենց թուրքական կողմի հրահրմամբ եղած լինել, որովհետև ռուս-թուրքական հարաբերություններում էլ ամեն ինչ չէ, որ հարթ է։
«Անկարան տարբեր մեթոդներով ստիպում է Ադրբեջանին գնալ հակառուսական քայլերի։ Առավել ևս, որ ստիպելու համար շատ մեծ ջանք ու եռանդ պետք չէ, ինքնին Ադրբեջանը հակառուսական տրամադրություններով հագեցած երկիր է»,- շեշտեց Ոսկանյանը։
Այս տրամադրություններից զերծ չեն մնում նաև Արցախի ռուս խաղաղապահները, որոնց նկատմամբ, Ոսկանյանի տվյալներով, ադրբեջանական հասարակության մեջ թշնամական վերաբերմունք են ձևավորում։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը ներկայացվում է որպես «իմպերիալիստական երկիր», որն ուզում է բռնակցել Ադրբեջանը։
«Պարզ է՝ ադրբեջանական կողմը հասկացել է, որ աշխարհը բաժանվել է շատ հստակ բևեռների, ուստի փորձում է ունեցած ամբողջ գործիքակազմով խաղալ այդ բևեռների հակասությունների վրա, իսկ այստեղ Ադրբեջանի գլխավոր օպերատորը Թուրքիան է»,- հավելեց Ոսկանյանը։
Ցանկացած դեպքում, Ոսկանյանը կարծում է, որ ռուսական կողմը լրատվակայքերի արգելափակման հարցում չպետք է որևէ զիջման գնա, որովհետև արևելյան նման «տրամաբանությամբ» աշխատող պետությունները և դրանց ղեկավարները, ինչպես ասում են, «երես են առնում», երբ կարողանում են զիջում ստանալ, ու դրանից հետո փորձում են անընդհատ զիջումներ կորզել։
Հիշեցնենք, որ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի՝ ՌԻԱ Նովոստիին հունիսի 4-ին տված հարցազրույցից հետո Ադրբեջանի իշխանություններն արգելափակել են ռուսական լրատվական գործակալության կայքի հասանելիությունն Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ի պատասխան ՌԻԱ Նովստիի հարցի, թե ինչու են տեղական իշխանություններն արգելափակել կայքը, ռուսական լրատվական գործակալությանը մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները «նույնությամբ կրկնելու» մեջ։
Լրահոս
0