Ֆրանսիան բանակցություններ է վարում ԱՄԷ-ի հետ՝ ռուսական նավթին փոխարինող գտնելու համար

© Sputnik / Максим Богодвид / Անցնել ֆոտոբանկՆավթամղիչ
Նավթամղիչ - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ֆրանսիան մտադիր է ռուսական նավթի համար այլընտրանք գտնել, բանակցություններն արդեն մեկնարկել են։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Ֆրանսիան ռուսական նավթի մատակարարումները փոխարինելու շուրջ բանակցություններ է վարում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ «Europe 1» ռադիոկայանի եթերում հայտարարել է երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո լե Մերը:

«Մենք ռուսական գազի մատակարարումներին փոխարինում ենք փնտրում։ Օրինակ` լուծում կարող է դառնալ ԱՄԷ-ն։ Բացի այդ, Արաբական Միացյալ Էմիրությունները կարող են փոխարինել ռուսական նավթի մատակարարումներին։ Արդեն սկսել ենք բանակցություններ վարել։ Մենք պետք է գտնենք ռուսական նավթի այլընտրանքը»,- ասել է լե Մերը։

ԵՄ-ն հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը: Այն նախատեսում է նաև ՌԴ-ից նավթի ներկրման վրա էմբարգոյի աստիճանական կիրառում։ Արգելքը վերաբերելու է միայն ծովով մատակարարումներին, իսկ «Բարեկամություն» խողովակաշարով մատակարարվող նավթը չի ընկնում սահմանափակումների տակ։
Եվրոպական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը նախատեսում է նաև «Սբերբանկի», «Ռոսսելխոզբանկի» և Մոսկվայի վարկային բանկի անջատում SWIFT համակարգից:
ԵՄ–ն աշխատում է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթի վրա. Լեհաստանի ԱԳՆ
Լրահոս
0