Հաղթանակ, գունավոր փուչիկներ, կարմիր բերետներ ու պայքար․անցնող շաբաթը՝ լուսանկարներով

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Sputnik Արմենիայի ֆոտոշարքը ներկայացնում է անցնող շաբաթվա ամենավառ ու տպավորիչ կադրերը։
Անցնող շաբաթվա ընթացքում հայոց եռագույնը մի քանի անգամ հաղթականորեն բարձրացվեց։ Սկզբում հայկական բռնցքամարտի պատմությունը ևս մեկ ոսկե մեդալով հարստացավ։ Մայիսի 21-31-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց Եվրոպայի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը, որում 63,5 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ նվաճեց։
Ամառը հայ ծանրամարտիկները ևս հաղթանակներով սկսեցին․ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ծանրամարտիկներ Ռաֆիկ Հարությունյանն ու Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի չեմպիոններ դարձան։
Հայոց եռագույնը ձեռքներին ամբողջ շաբաթվա ընթացքում քայլերթն ու բողոքի ակցիաները շարունակեցին «Դիմադրություն» շարժման մասնակիցները։ Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, փոքրիկներն ու փուչիկները ողողել էին ամբողջ քաղաքը։ Բողոքի ակցիաներ ցրող ոստիկանները փուչիկ էին փչում, այն մեքենաները, որոնցով օրեր շարունակ ցուցարարների էին բերման ենթարկում, փուչիկներով էին զարդարված։ Օրվա խորհրդով՝ բողոքի քայլերթի էին դուրս եկել մայրիկներն իրենց փոքրիկների հետ։
Երկու օր անց՝ հունիսի 3-ին, պայթող փուչիկներին Երևանի կենտրոնում փոխարինեցին լուսաձայնային նռնակները, որոնք ոստիկանները կիրառեցին ցույցը ցրելու համար։ Արդյունքում մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում՝ 3 տասնյակից ավելի ոստիկաններ, մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններ տեղափոխվեցին։
Շաբաթվա մյուս կարևոր իրադարձությունները նույնպես դուրս չեն մնացել Sputnik Արմենիայի տեսադաշտից։
© Sputnik / Aram Nersesyan

Ընդդիմության շարքերից մի աղջիկ ոստիկանական վահանի վրա է ամրացում Արցախի դրոշը։

Ընդդիմության շարքերից մի աղջիկ ոստիկանական վահանի վրա է ամրացում Արցախի դրոշը։ - Sputnik Արմենիա
1/11

Ընդդիմության շարքերից մի աղջիկ ոստիկանական վահանի վրա է ամրացում Արցախի դրոշը։

© Sputnik / Aram Nersesyan

Ընդդիմության երթի մասնակիցները կանգառ են արել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ։

Ընդդիմության երթի մասնակիցները կանգառ են արել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ։ - Sputnik Արմենիա
2/11

Ընդդիմության երթի մասնակիցները կանգառ են արել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ։

© Sputnik / Armenuhi Mkhoyan

Եվրոպայի քառակի չեմպիոն Հովհաննես Բաչկովին Գյումրիում դիմավորում են Եվրոպայի առաջնությունում հաղթանակից հետո։

Եվրոպայի քառակի չեմպիոն Հովհաննես Բաչկովին Գյումրիում դիմավորում են Եվրոպայի առաջնությունում հաղթանակից հետո։ - Sputnik Արմենիա
3/11

Եվրոպայի քառակի չեմպիոն Հովհաննես Բաչկովին Գյումրիում դիմավորում են Եվրոպայի առաջնությունում հաղթանակից հետո։

© Sputnik / Aram Nersesyan

«Դիմադրություն» շարժման երթը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Այս անգամ քայլերթն առաջնորդում էին մայրիկները՝ մանկասայլակներով։

«Դիմադրություն» շարժման երթը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Այս անգամ քայլերթն առաջնորդում էին մայրիկները՝ մանկասայլակներով։ - Sputnik Արմենիա
4/11

«Դիմադրություն» շարժման երթը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Այս անգամ քայլերթն առաջնորդում էին մայրիկները՝ մանկասայլակներով։

© Sputnik / Aram Nersesyan

Տոնական փուչիկները Երեխաների պաշտպանության միջազգային օրը Հանրապետության հրապարակում ցույցի ժամանակ

Տոնական փուչիկները Երեխաների պաշտպանության միջազգային օրը Հանրապետության հրապարակում ցույցի ժամանակ - Sputnik Արմենիա
5/11

Տոնական փուչիկները Երեխաների պաշտպանության միջազգային օրը Հանրապետության հրապարակում ցույցի ժամանակ

© Sputnik / Aram Nersesyan

5 մանկատների և 6 աջակցության կենտրոնների սաների աշխատանքների ցուցահանդեսը՝ մասնագիտացված մանկատան բակում

5 մանկատների և 6 աջակցության կենտրոնների սաների աշխատանքների ցուցահանդեսը՝ մասնագիտացված մանկատան բակում - Sputnik Արմենիա
6/11

5 մանկատների և 6 աջակցության կենտրոնների սաների աշխատանքների ցուցահանդեսը՝ մասնագիտացված մանկատան բակում

© Sputnik / Andranik Ghazaryan

«Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ղազախական FlyArystan ավիաընկերության Ալմաթի-Երևան առաջին չվերթն իրականացնող ինքնաթիռը։

«Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ղազախական FlyArystan ավիաընկերության Ալմաթի-Երևան առաջին չվերթն իրականացնող ինքնաթիռը։ - Sputnik Արմենիա
7/11

«Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ղազախական FlyArystan ավիաընկերության Ալմաթի-Երևան առաջին չվերթն իրականացնող ինքնաթիռը։

© Sputnik / Aram Nersesyan

Ընդդիմության երթը՝ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո

Ընդդիմության երթը՝ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո - Sputnik Արմենիա
8/11

Ընդդիմության երթը՝ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո

© Sputnik / Aram Nersesyan

Մեծ թվով կարմիր բերետավորներն ու ոստիկանները՝ ընդդիմության քայլերթ-բողոքի ակցիայի ժամանակ

Մեծ թվով կարմիր բերետավորներն ու ոստիկանները՝ ընդդիմության քայլերթ-բողոքի ակցիայի ժամանակ - Sputnik Արմենիա
9/11

Մեծ թվով կարմիր բերետավորներն ու ոստիկանները՝ ընդդիմության քայլերթ-բողոքի ակցիայի ժամանակ

© Sputnik / Asatur Yesayants

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները՝ Հայաստանի և Իռլանդիայի հավաքականների միջև ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղից հետո

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները՝ Հայաստանի և Իռլանդիայի հավաքականների միջև ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղից հետո - Sputnik Արմենիա
10/11

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները՝ Հայաստանի և Իռլանդիայի հավաքականների միջև ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղից հետո

© Sputnik / Asatur Yesayants

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի մրցումներում, գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի մրցումներում, գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը։ - Sputnik Արմենիա
11/11

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի մրցումներում, գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը։

Լրահոս
0