00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ռուս գործարարներին հետաքրքրում է ոչ միայն ՏՏ ոլորտը. էկոնոմիկայի փոխնախարար

© Sputnik / Aram NersesyanՆարեկ Տերյան
Նարեկ Տերյան - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2022
Նարեկ Տերյան
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ներկայացրել է, թե ինչպես են ռուսաստանցի գործարարները հարմարվել Հայաստանին, ու ինչ է արվում Հայաստանն օտարերկրյա զբոսաշրջիկների ու գործարարների համար էլ ավելի գրավիչ դարձնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ուկրաինական իրադարձությունների ու արևմտյան սահմանափակումների հետևանքով Հայաստան ժամանած ռուսաստանցի գործարարները ոչ միայն մտադիր են մեր երկրում երկար մնալ, այլև հետաքրքրված են հայաստանյան տնտեսության այլ լորտներով ևս։
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը` ներկայացնելով նախարարության ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն, փետրվարի 24-ից հետո ՀՀ տեղափոխված ՌԴ քաղաքացիներից 108 000-ը Հայաստանում մնացել է ավելի քան 2 շաբաթ։
«Դրանք խոշոր գործարարներ են կամ ինչ-որ բիզնեսի աշխատակիցներ, որոնք ավելի քան 2 շաբաթ է, ինչ տեղափոխվել են, ու հիմա Հայաստանը դիտարկում են որպես երկիր, որտեղ իրենք ցանկանում են մնալ, և մեծ մասը կմնան»,- ասաց Տերյանը։
Ավելին` էկոնոմիկայի նախարարության դիտարկումների համաձայն, Հայաստան են տեղափոխվում ոչ միայն ՏՏ ոլորտի ընկերություններն ու մասնագետները, ինչպես նախնական փուլում էր, այլև այլ ոլորտների ներկայացուցիչներ:

«Դա սպասարկող ոլորտի բիզնեսն է, արդյունաբերական տարբեր ճյուղերն են։ Այսինքն` գործարարները Հայաստանում փնտրում են այն խորշերը, որոնք կարող են զբաղեցնել։ Ես կարծում եմ, որ այս տարվա չորրորդ եռամսյակում մենք արդեն արդյունաբերության ոլորտում նոր ընկերություններ կտեսնենք, որոնք ՌԴ-ից կամ այլ երկրներից տեղափոխվել են Հայաստան»,- ասաց Տերյանը։

Ի դեպ, Թուրքիան վերջերս պաշտոնական տվյալներ էր հրապարակել, որոնց համաձայն՝ 2022 թվականի ապրիլի դրւթյամբ Թուրքիա է ժամանել շուրջ 200 000 ռուսաստանցի զբոսաշրջիկ։ Նույն ժամանակահատվածում ռուսաստանցիներն այդ երկրում 200 ընկերություն են հիմնել։ Ուստի, էկոնոմիկայի փոխնախարարից հետաքրքրվեցինք` մտավախություն կա՞, որ Հայաստան ժամանած ռուսաստանցիները ևս կորոշեն այդ երկիր տեղափոխվել։
Նարեկ Տերյանի համոզմամբ Թուրքիայի մրցակցությունն այս հարցում մեր երկրի համար վտանգավոր չէ, քանի որ թե՛ բնակության, թե՛ գործարարության տեսանկյունից Հայաստանը ռուսաստանցիների համար շատ ավելի հարմարավետ երկիր է, քան Թուրքիան։
«Իմ կարծիքով, նման խնդիր չկա, որ այն մարդիկ, որոնք արդեն տեղափոխվել են ու ապրում են Հայաստանում, մեկնեն այլ երկրներ, այդ թվում` Թուրքիա։ Որովհետև Հայաստանի մենթալիտետը շատ ավելի մոտ է Ռուսաստանին, այստեղ բոլորը խոսում են ռուսերեն, ու ռուսաստանցիները հանրային կյանքում շփման որևէ խնդիր չեն ունենում։ Այո՛, կա ինչ-որ հոսք, որը ՌԴ-ից մեկնել է Դուբայ կամ Թուրքիա, բայց միևնույն է, երբ մենք խոսում ենք մեր գործընկերների հետ, տեսնում ենք, որ այնտեղ իրենք դժվարություններ ունեն»,- ասաց մեր զրուցակիցը։
Փոխնախարարի խոսքով` ՀՀ տեղափոխված ռուսաստանցիները հիմա մեր երկրից գրեթե դժգոհություններ չունեն, բայց որոշ խնդիրներ դեռ կան կապված, օրինակ, անշարժ գույքի գների հետ։ Այս հարցը, սակայն, Նարեկ Տերյանի խոսքով, աստիճանաբար կարգավորվում է, թանկացման առաջին, շոկային ալիքն արդեն մարում է, գները վերադառնում են բնական մակարդակի։
Մայիսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ դեպի Հայաստան ուղևորահոսքերն այսօր էլ շարունակում են աճել։ Նրա խոսքով` Հայաստան ժամանողների ու մեկնողների սալդոն այժմ դրական է` հոգուտ ժամանողների։
Դրական այս դինամիկայի պահպանման դեպքում արդյոք ՀՀ զբոսաշրջային ենթակառուցվածքները բավարա՞ր են ակնկալվող հոսքը սպասարկելու համար։
Մեր զրուցակիցը համաձայնեց` նման խնդիր Հայաստանն ունի, բայց ունի նաև այդ ոլորտում զարգացման մեծ պոտենցիալ։ Նոր ենթակառուցվածքների ստեղծման ու հների վերակառուցման ծրագրի իրականացման շուրջ Հայաստանն արդեն պայմանագիր ունի Համաշխարհային բանկի հետ։
«Համոզված եմ, որ այն հոսքը, որ մենք ունենալու ենք, կկարողանանք սպասարկել։ Բայց մեր թիրախային թվերը շատ ավելի բարձր են, և մենք աշխատում ենք, որ մեր ենթակառուցվածքները պատրաստ լինեն ընդունել զբոսաշրջիկների այդ քանակը»,- ասաց նա։
Զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը կնպաստեն նաև առաջիկա ամիսներին Հայաստանում ծրագրված միջոցառումները` համաշխարհային մեծության աստղերի համերգները, ինչպես նաև հունիսի 15-ին նախանշված՝ «Գիտության ու գործարարության օրերը», որի հիմնական բանախոսը լինելու է նոբելյան մրցանակակիր, մոլեկուլային կենսաբան, ամերիկաբնակ հայազգի գիտնական Արտեմ Պատապուտյանը։
Սեպտեմբերին էկոնոմիկայի նախարարության հրավերով Հայաստան կժամանի նաև ՌԴ Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մոորը` ռուսաստանցի գործարարների ուղեկցությամբ։
ՌԴ-ի այս մարզի հետ Հայաստանի տարեկան շրջանառությունը ներկայում շուրջ 200 000 դոլար է, որը հիմնականում ապահովում է առևտրի ու տուրիզմի ոլորտը։
Էկոնոմիկայի նախարարությունում, սակայն, համոզված են, որ զարգացման ներուժն իրականում շատ ավելի մեծ է։
Երկու կողմերի գործարար հարաբերությունների խթանման նպատակով էլ նախաձեռնվել է վերոհիշյալ այցը։
Լրահոս
0