Կապիկի ծաղիկով վարակվածների թիվն աշխարհում հասել է 800-ի

© Pixabay / geraltԿորոնավիրուս
Կորոնավիրուս - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2022
Կորոնավիրուս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Վարակի հաստատված դեպքեր են հայտնաբերվել աշխարհի 27 երկրներում։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Կապիկի ծաղիկ հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել է մոտ 800-ի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակը հայտնաբերվել է 27 ոչ էնդեմիկ երկրներում։
ԱՀԿ-ի տարածած հայտարարության համաձայն՝ մայիսի 13-ից հունիսի 2-ը կազմակերպությունը տեղեկություններ է ստացել 27 ոչ էնդեմիկ երկրներից կապիկի ծաղիկ վարակի 780 լաբորատոր հաստատված դեպքերի մասին։
Նշվում է, որ հունիսի 2-ի դրությամբ՝ ոչ էնդեմիկ երկրներում այս հիվանդության հետևանքով մահվան դեպքեր չեն գրանցվել։
Ինչպես ընդգծել են ԱՀԿ-ում, այժմ հանրային առողջապահության համար գլոբալ մակարդակով ռիսկը գնահատվում է չափավոր:
Լրահոս
0