00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել ՀՀ-ի և ԼՂ-ի նկատմամբ. Ալեն Սիմոնյան

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
Ալեն Սիմոնյան
Բաժանորդագրվել
Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է մնում Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անվերապահ վերադարձը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Այսօր ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում այս հայտարարությունն է արել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մտահոգություն է առաջացնում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի: Հուսով ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, որոնք առանցքային դեր ունեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման գործում, կվերականգնեն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստատուս-քվոն»,- ասել է ԱԺ նախագահը:

Միաժամանակ, Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է 2020 թ. նոյեմբերի 9-ի բոլոր պայմանավորվածությունների և պետությունների ղեկավարների հաջորդ եռակողմ հայտարարությունների կատարմանը: Նրա խոսքով` Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է մնում Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անվերապահ վերադարձը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը։
«Ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ չէ, դա Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի հարցն է: Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում առանցքային դեր պետք է խաղա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը չխախտել իրենց ռազմատենչ և ծավալապաշտական հռետորաբանությամբ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված քայլերը»,- ասել է Սիմոնյանը։
Նա հայտնել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և բարեկեցության հաստատմանը, և ընդգծել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամությունը:
«Համապարփակ խաղաղության հասնելու համար մենք օրակարգը լրացրինք մեր առաջարկություններով և հանձնեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»,- հայտարարել է ԱԺ խոսնակը։
Սիմոնյանն իր ելույթում վստահություն է հայտնել, որ տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման գործնական քայլերը պետք է իրականացվեն բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքի հիման վրա։
Լրահոս
0