Ավտովթար Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին. կա զոհ

© Photo : official site of MES of RA Ավտովթար Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. կա զոհ
Ավտովթար Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. կա զոհ  - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
Ավտովթար Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. կա զոհ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» և «Toyota Highlander» մակնիշների ավտոմեքենաները։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Այսօր ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաշթառակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1963 թ․) և «Toyota Highlander» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի միջոցով մասնատել են «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան, այնուհետև Ս․Մ․-ի դին դուրս են բերել և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Լրահոս
0