00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ ընդհանուր բյուջեի վճարումները դեռ չեն վերականգնվել, փոխանցումներ չեն կատարվում

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խաչատրյան
Տիգրան Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
Տիգրան Խաչատրյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց, որ Հայաստանի մասնաբաժինը մաքսատուրքերի ընդհանուր բյուջեից 1.22 տոկոս է։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ ընդհանուր բյուջե մաքսատուրքերի վերջին փոխադարձ վճարումները կատարվել են 2022թ-ի փետրվարի վերջին։ Այսօր ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Արդեն 3 ամսից ավելի ժամանակ է, որ այդ վճարները կուտակվում են, և դեռևս ո՛չ մեր կողմից են փոխանցվում, ո՛չ էլ հետ են ստացվում»,- ասաց Խաչատրյանը։
Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանի մասնաբաժինը մաքսատուրքերի ընդհանուր բյուջեից կազմում է 1.22 տոկոս։

2021թ-ի ընթացքում Հայաստանն այդ հաշվարկով ԵԱՏՄ-ից ստացել է 84 մլրդ 840 մլն դրամ, ինչը 2020թ-ից 16 մլրդ 572 մլն դրամով ավելին է։

Հիշեցնենք` խնդիրն ի հայտ է եկել ռուս-ուկրաինական ճգնաժամի հետևանքով առաջացած լոգիստիկ բարդությունների պատճառով, որոնց հետևանքով խոչընդոտներ են առաջացել ԵԱՏՄ շրջանակներում միջպետական փոխանցումների հատվածում։ Ավելի կոնկրետ` Ռուսաստանի ու Բելառուսի դեմ սահմանված սահմանափակումները դոլարային այս փոխանցումները անհնար են դարձրել։
Նշենք, որ մարտին Հայաստանին չփոխանցված գումարը շուրջ 6 մլրդ դրամ էր կազմում։ Իսկ ապրիլին դրան ավելացել է ևս շուրջ 4 մլրդ դրամ։
ՀՀ ՊԵԿ նախագահն այս նվազումը մեկնաբանել է ԵԱՏՄ ընդհանուր մաքսային եկամուտների նվազմամբ։

Կառավարության մարտի 31-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից գումարների փոխանցման հարցում տեխնիկական խնդիրներ են առաջացել, որոնք առաջիկայում կշտկվեն։

Բանն այն է, որ ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի, երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներից մաքսատուրքերը, բացառությամբ ֆիզիկական անձանց վճարած մաքսատուրքերի, գանձվում են տվյալ երկրի ազգային արժույթով։ Հետո այդ գումարը վերածվում է ԱՄՆ դոլարի, փոխանցվում ԵԱՏՄ միասնական բյուջե, որտեղից բաշխվում է ԵԱՏՄ անդամ երկրների միջև` ըստ սահմանված համամասնության։
Խնդիրը լուծելու համար մարտի 18-ին Մոսկվայում գումարված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում առաջարկ էր եղել անցնել մասնակիորեն ռուբլով փոխանցումների տարբերակին։ Ըստ առաջարկված տարբերակի` ԵԱՏՄ անդամ 5 երկրներից 3-ը` Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը, հնարավոր է՝ շարունակեն փոխանցել դոլարով, իսկ Բելառուսն ու Ռուսաստանը անցնեն ռուբլով փոխանցման։ Մեկ այլ տարբերակի համաձայն, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին առաջարկվել է անցնել ռուբլով փոխանցումներ կատարելուն։
Լրահոս
0