Երկրաշարժերը խարխլում են Շիրակի մարզի պատմամշակութային կառույցները

© Photo : provided by Valeri NazaretyanԿրասարի եռաթռիչք կամուրջը
Կրասարի եռաթռիչք կամուրջը - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
Կրասարի եռաթռիչք կամուրջը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Պետական սեփականություն հանդիսացող շուրջ 1300 հուշարձաններից առավել վտանգված են 60-ը:
Շիրակի մարզում պետական սեփականություն հանդիսացող շուրջ 1300 հուշարձաններից առավել վտանգված են 60-ը: Պատճառների թվում նաև հաճախակիացած երկրաշարժներն են։
«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրերի պահպանություն» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային ծառայության պետ Վալերի Նազարեթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ գրանցված վերջին ցնցումները մարզում ամենալուրջ խնդիր առաջացրել են Կրասարի եռաթռիչք կամրջի համար:
Կամուրջը գտնվում է Կրասար գյուղից 2 կմ հարավ-արևմուտք՝ Ախուրյան գետի վտակներից մեկի վրա: Այն առաջին հերթին արժեքավոր է որպես XIX դ. եռաթռիչք հորինվածքով ինժեներա-ճարտարապետական կառույց:
© Photo : provided by Valeri NazaretyanՎալերի Նազարեթյան
Начальник ГНКО Ширакской региональной службы историко-культурных музеев-заповедников и охраны исторической среды Валерий Назаретян - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2022
Վալերի Նազարեթյան
«Կամուրջը եզակի կառույց է: 1800-ականներին (ըստ Ղ. Ալիշանի՝ 1873 թ.-հեղ.) կառուցված կամուրջն իր տեսքով նման է պատմական Կարս քաղաքի կամրջին»,- նշեց Վալերի Նազարեթյանը՝ տեղեկացնելով, որ հաշվի առնելով կառույցի վիճակը, դիմել են համայնքին և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ կամրջի վրա երթևեկությունը դադարեցնելու և հուշարձանի պահպանությունն իրականացնելու համար:
Կամրջի ամրությունն առաջին անգամ տուժել է, երբ խորհրդային տարիներին դրա վրայով խմելու ջրի խողովակ են անցկացրել։ Տարածքում գրանցվող երկրաշարժերն է՛լ ավելի են թուլացրել այն։ Կամրջով երթևեկել չի թույլատրվում, բայց Կրասար և Մեծ Սեպասար գյուղերի բնակիչներն այլ տարբերակ չունեն. ամենակարճ անցուղին կամրջով է:
© Photo : provided by Valeri Nazaretyan«Սասունցիների պարը» խճանկարը
Мозаика Фердинанда Манукяна Танец сасунцев в Севьянском дворце культуры гюмрийских железнодорожников - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2022
«Սասունցիների պարը» խճանկարը
Պետական ցանկում գտնվող հաջորդ հուշարձանը, որ ոչ միայն ցնցումների, այլ նաև ծածկ չունենալու պատճառով օրեցօր տուժում է՝ Գյումրու Երկաթուղայինների մշակույթի պալատի «Սասունցիների պարը» խճանկարն է, որը Ֆերդինանդ Մանուկյանը ստեղծել է 1976 թվականին։
«Խճանկարի վրա նոր ճաքեր են առաջացել, ու ոչ միայն վերջին ցնցումները, այլ նաև տանիք չլինելու հանգամանքը նպաստում են խճանկարի քայքայմանը»,- ասաց Վալերի Նազարեթյանը:
© Photo : provided by Valeri Nazaretyan

Հուշարձանի վերանորոգում Գյումրիում

Հուշարձանի վերանորոգում Գյումրիում - Sputnik Արմենիա
1/4

Հուշարձանի վերանորոգում Գյումրիում

© Photo : provided by Valeri Nazaretyan

Կրասարի եռաթռիչք կամուրջը

Կրասարի եռաթռիչք կամուրջը - Sputnik Արմենիա
2/4

Կրասարի եռաթռիչք կամուրջը

© Photo : provided by Valeri Nazaretyan

Վալերի Նազարեթյան

Վալերի Նազարեթյան - Sputnik Արմենիա
3/4

Վալերի Նազարեթյան

© Photo : provided by Valeri Nazaretyan

Վալերի Նազարեթյան

Վալերի Նազարեթյան - Sputnik Արմենիա
4/4

Վալերի Նազարեթյան

1/4

Հուշարձանի վերանորոգում Գյումրիում

2/4

Կրասարի եռաթռիչք կամուրջը

3/4

Վալերի Նազարեթյան

4/4

Վալերի Նազարեթյան

Նշենք, որ մշակույթի պալատը փլուզվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքով: Տարիներ շարունակ կառույցի վերականգնման մասով տարբեր ծրագրեր են առաջարկվել, որոնք չեն իրագործվել։
2019 թվականին Գյումրիի քաղաքապետարանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեց «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի հետ։ Կազմակերպությունը պետք է վերականգներ շենքն ու այն դարձներ կատարողական արվեստի փորձառնական կենտրոն: Ներկա պահին, սակայն, տարածքը մնում է այն վիճակում, ինչ կար:
Լրահոս
0