Ղազախստանի Սահմանադրության վերաբերյալ հանրաքվե. ամփոփվել են նախնական արդյունքները

© Sputnik / Անցնել ֆոտոբանկՍահմանադրական հանրաքվե Ղազախստանում
Սահմանադրական հանրաքվե Ղազախստանում - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
Սահմանադրական հանրաքվե Ղազախստանում
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Երկրում ու դրա սահմաններից դուրս ընդհանուր մասնակցությունը կազմել է 7 986 293 մարդ կամ 68,06 տոկոս:
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի -Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Ղազախստանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքները, որը տեղի է ունեցել հունիսի 5-ին: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։
Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը հայտնել է, որ քվեաթերթիկների հաշվարկն ավարտվել է 10 012 տեղամասերում՝ ամբողջ Ղազախստանում ու դրա սահմաններից դուրս:
Քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 11 734 642 է, որից քվեարկությանը մասնակցել է 7 986 293 մարդ կամ 68,06 տոկոսը:

Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օգտին քվեարկել է 77,18 տոկոսը, դեմ՝ 18,66 տոկոսը: Պատասխանի երկու տարբերակները ընտրել է 1,58 տոկոսը:

ԿԸՀ նախագահը նշել է, որ 2,58 տոկոս կամ 206 096 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Հունիսի 5-ին Ղազախստանում տեղի է ունեցել հանրապետական հանրաքվե, որի ընթացքում երկրի քաղաքացիները որոշել են, թե արդյո՞ք Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ լինեն: «Ընդունո՞ւմ եք արդյոք փոփոխությունները և լրացումները Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության մեջ (ընդհանուր առմամբ հանրաքվեի է դրվել 56 ուղղում), որոնք շարադրված են «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծում:
Հանրաքվեն կայացած համարելու համար դրան պետք է մասնակցի ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների կեսից ավելին։
Լրահոս
0