00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք այս հրապարակից դուրս գալու որոշում չունենք. Սաղաթելյանը` վրանները հանելու մասին

© Sputnik / Asatur YesayantsՖրանսիայի հրապարակը
Ֆրանսիայի հրապարակը - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
Ֆրանսիայի հրապարակը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Դիմադրություն» շարժումը շաբաթվա վերջում հանդես կգա հայտարարությամբ, որում կետ առ կետ կներկայացնի շարժումն ընդլայնելու, ավելի կազմակերպված դարձնելու ծրագրային դրույթները։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից դուրս գտալու որոշում չունի։ Այսօր հրավիրված հանրահավաքում հայտարարեց շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` արձագանքելով հանրային շրջանակներում տարածված լուրերին, թե ընդդիմությունը պատրաստվում է հանել վրանները Ֆրանսիայի հրապարակից։

«Այս վրանները մենք ինքնանպատակ այստեղ չենք տեղադրել։ Մենք այս հրապարակից դուրս գալու որոշում չունենք։ Մենք տեղադրել ենք վրանները, 24-ժամյա ռեժիմով ձեռնարկել ենք մեր պայքարը, այս պահին գտնում ենք այս ձևն արդյունավետ, հետևաբար, վրանները հանելու որոշում չկա»,- ասաց նա։

Սաղաթելյանը հերքեց նաև շարժման ակցիաները ժամանակավորապես դադարեցնելու մասին տարածված տեղեկությունները։
«Դադար վերցնելը նշանակում է գնանք տուն ու սպասենք թշնամուն մեր տան բակում»,-ասաց Սաղաթելյանը։
«Դիմադրություն» շարժման անդամը հայտարարեց, որ այս շաբաթվա վերջում հանդես են գալու հայտարարությամբ, որում կետ առ կետ կներկայացնեն շարժումն ընդլայնելու, ավելի կազմակերպված դարձնելու ծրագրային դրույթները։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
0