00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԱԽ-ի համար անընդունելի է Արևմուտքի` ԱՊՀ-ում ռազմական ենթակառուցվածք տեղակայելու փորձերը

© Sputnik / Անցնել մեդիապահոցՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը կարծում է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները գործի են դրել «ԱՊՀ երկրների համար տհաճ անակնկալներ» գեներացնելու գործընթացը:
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱՊՀ երկրներում իրենց ռազմական ենթակառուցվածքները տեղակայելու ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի փորձերը ցանկացած ձևով անընդունելի են։ Այս մասին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը ասել է «Российская газета» թերթին տված հարցազրույցում։
Ինչպես նշել է Նուրգալիևը, Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները գործի են դրել «ԱՊՀ երկրների համար տհաճ անակնկալներ գեներացնելու գործընթացը՝ այդ երկրների ազգային անվտանգության համար մշտական սպառնալիքներ ստեղծելու տեսքով»։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալն արձանագրել է, որ միջազգային տարբեր ահաբեկչական կազմակերպություններ ակտիվություն են ցուցաբերում, մասնավորապես, Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին:
«Ամերիկացիների խայտառակ փախուստը Աֆղանստանից ապացուցեց, որ ԱՄՆ-ն իր հետևից ավերածություններ է թողնում, ինչպես փիղը ապակեղենի խանութում։ Տաջիկստանը, Ուզբեկստանը, ԱՊՀ-ի մյուս հանրապետությունները կանգնած են Աֆղանստանից եկող անվերահսկելի միգրացիայի և թմրանյութերի շրջանառության սպառնալիքի առջև»,-նշել է Նուրգալիևը:
Նրա կարծիքով՝ Աֆղանստանում տեղի ունեցածը լավ դաս է աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են կուրորեն վստահել Վաշինգտոնին։
«ԱՊՀ բոլոր պետությունները հասկացել են, թե որքան զգույշ պետք է վերաբերվել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ին՝ իրենց երկրներում ռազմական ենթակառուցվածք տեղակայելու փորձերին։ Ցանկացած ձևով նման նախաձեռնություններն անընդունելի ենք համարում»,-ընդգծել է Նուրգալիևը։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի տեսանկյունից՝ Վաշինգտոնի երկարաժամկետ նպատակը ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի փլուզումն է և հետխորհրդային տարածքում Ուկրաինայի պես խամաճիկային ու գաղութային երկրների վերածված հակամարտող պետությունների կազմավորումը։
Նրա խոսքով՝ հետխորհրդային տարածքի երկրներում իրավիճակի խարխլմանն ուղղված տասնյակ մեթոդներ են կիրառվում։
Նուրգալիևն ասել է, որ Արևմուտքը դրանց իրականացման համար հսկայական միջոցներ է ծախսում և ջանք չի խնայում։ Դրանցից մեկը աջակցությունն է հասարակական կազմակերպություններին, որոնց գործունեությունն ուղղված է ԱՊՀ երկրների տնտեսական, մշակութային փոխգործակցության թուլացմանը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ՀԱՊԿ սահմաններում լարվածության երկարաժամկետ օջախներ են ձևավորվում: Նրա խոսքով՝ արևմտյան երկրները նպատակաուղղված աշխատանք են տանում ՀԱՊԿ անդամ պետությունների միջև դաշնակցային հարաբերությունները խարխլելու ուղղությամբ:
ՆԱՏՕ-ն չի աջակցում պաշտպանության և ահաբեկիչների դեմ պայքարի հարցում. Էրդողան
Լրահոս
0