https://arm.sputniknews.ru/20220606/rusastann-u-turqian-kpajmanavvorvel-ukrainakan-hacahatiki-artahanman-shurj-lavrvov-42924347.html
Ռուսաստանն ու Թուրքիան կպայմանավորվեն ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ. Լավրով
Ռուսաստանն ու Թուրքիան կպայմանավորվեն ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ. Լավրով
Sputnik Արմենիա
Սերգեյ Լավրովը մեկնաբանել է նավահանգիստներից ուկրաինական հացահատիկն արտահանելու հնարավորության հարցը։ 06.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-06T15:59+0400
2022-06-06T15:59+0400
2022-06-06T16:05+0400
սերգեյ լավրով
ռուսաստան
թուրքիա
ուկրաինա
հացահատիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41400101_0:0:1600:901_1920x0_80_0_0_279a54fda08ab55d4650722cb37f6e32.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՌԴ–ի և Թուրքիայի զինվորականները կկարողանան պայմանավորվել ուկրաինական հացահատիկը դուրս բերելու մասին, եթե Անկարան պատրաստ է օգնել ականազերծել նավահանգիստների շուրջ գտնվող ջրերը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ՄԱԿ–ը քառակողմ (Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, ՄԱԿ) կոնտակտային խումբ ստեղծելու առաջարկ ունի ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով նավերը դուրս բերելու վերաբերյալ։ Ըստ նրա` Թուրքիան սկզբունքային համաձայնություն է տվել, և որոշվել է այնտեղ տեխնիկական հանդիպում անցկացնել։Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից` Ռուսաստանը չի խոչընդոտում Ուկրաինայի հացահատիկի արտահանմանը, լոգիստիկ խնդիրներն առաջացել են Կիևի մեղքով, նրանց զորքերն են ականապատել սեփական ծովային նավահանգիստները։Օտարերկրյա սեփականատերերը միջոցներ չեն ձեռնարկել Մարիուպոլից նավերը դուրս բերելու համար
թուրքիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41400101_0:0:1360:1020_1920x0_80_0_0_07401e7651c9bc7ad5402ddefd340619.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերգեյ լավրով, ռուսաստան, թուրքիա, ուկրաինա, հացահատիկ
սերգեյ լավրով, ռուսաստան, թուրքիա, ուկրաինա, հացահատիկ
Ռուսաստանն ու Թուրքիան կպայմանավորվեն ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ. Լավրով
15:59 06.06.2022 (Թարմացված է: 16:05 06.06.2022) Սերգեյ Լավրովը մեկնաբանել է նավահանգիստներից ուկրաինական հացահատիկն արտահանելու հնարավորության հարցը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՌԴ–ի և Թուրքիայի զինվորականները կկարողանան պայմանավորվել ուկրաինական հացահատիկը դուրս բերելու մասին, եթե Անկարան պատրաստ է օգնել ականազերծել նավահանգիստների շուրջ գտնվող ջրերը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Մեր թուրք գործընկերներն ասում էին, որ պատրաստ են օգնել ականազերծման հարցում։ Կարծում եմ` մեր զինվորականները կպայմանավորվեն, ինչպես կարելի է դա ավելի լավ կազմակերպել, որպեսզի հետագայում նավերը բաց ծով դուրս գան։ Հետո մենք երաշխավորում ենք ինքնուրույն կամ թուրք գործընկերների հետ նրանց անցումը մինչև նեղուցներ և այնտեղից արդեն Միջերկրական ծով», – ասել է ՌԴ արտգործնախարարը։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ՄԱԿ–ը քառակողմ (Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, ՄԱԿ) կոնտակտային խումբ ստեղծելու առաջարկ ունի ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով նավերը դուրս բերելու վերաբերյալ։ Ըստ նրա` Թուրքիան սկզբունքային համաձայնություն է տվել, և որոշվել է այնտեղ տեխնիկական հանդիպում անցկացնել։
Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից` Ռուսաստանը չի խոչընդոտում Ուկրաինայի հացահատիկի արտահանմանը, լոգիստիկ խնդիրներն առաջացել են Կիևի մեղքով, նրանց զորքերն են ականապատել սեփական ծովային նավահանգիստները։