Սերբիայում ՌԴ դեսպանը հայտնել է, որ Լավրովի այցը երկիր հետաձգվում է. Վուչիչ

© Пресс-служба МИД РФ / Անցնել ֆոտոբանկԱլեքսանդր Վուչիչ
Ալեքսանդր Վուչիչ - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
Ալեքսանդր Վուչիչ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Սերբիայի նախագահը ստիպված է անձամբ զբաղվել ՌԴ արտգործնախարար Լավրովի այցի լոգիստիկ հարցերով։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Սերբիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն տեղեկացրել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչին, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բելգրադ նախատեսված այցը հետաձգվում է: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Սերբիայի նախագահը գրել է այս մասին Instagram*-ում:

«ՌԴ-ի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն հայտնել է ինձ այն պատճառների մասին, որոնք խոչընդոտել են նախարար Լավրովի Բելգրադ ժամանելուն և փաստաթղթեր է բերել, որոնք հաստատում են դա»,- գրել է սերբ առաջնորդն ու ավելացրել, որ երեկոյան ազգային հեռուստատեսության եթերում մանրամասներ կներկայացնի:

Սերբիայի վարչապետ Աննա Բաբիչը կիրակի օրը ասել էր, որ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ստիպված է անձամբ զբաղվել ՌԴ արտգործնախարարի՝ հունիսի 6-7-ին նախատեսված այցի լոգիստիկայով: Նա նշել է, որ պաշտոնական Բելգրադի դրությունը լրացուցիչ բարդանում է այն հանգամանքով, որ հունիսի 10-ին սպասվում է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի այցը, իսկ արտաքին քաղաքականության դրությունն այնպիսին է, որ «ոչ ոք չի ուզում ոչ ոքի հետ խոսել, առավել ևս՝ լսել»:
Սերբական «Վեչերնիե Նովոստի» պարբերականն այսօր հրապարակել է Բուլղարիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ԱԳՆ որոշումների լուսանկարները՝ Ռուսաստանից կառավարական ինքնաթիռի՝ օդային տարածքով թռիչքն արգելելու մասին:
* ՌԴ-ում արգելված ծայրահեղական սոցիալական ցանց:
Լրահոս
0