00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինան «թաքնված սակարկության» առարկա է դարձել

© Sputnik / Константин Михальчевский / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանն ունի իր պահանջները և՛ Ուկրաինային, և՛ արևմտյան երկրներին, և նրանք բոլորը ստիպված կլինեն կատարել դրանք։ Այլապես հատուկ գործողությունը կշարունակվի մինչև նախանշված բոլոր նպատակների իրականացվեն։ Եվ ինչի՞ մասին պետք է բանակցի Ռուսաստանը, եթե դրա պահանջները դեռ լսելի չեն։

Վիկտորյա Նիկիֆորովա

Որքան երկար է ընթանում հատուկ գործողությունը Ուկրաինայում, այնքան դժվար է արևմտյան գործընկերների համար պահպանել իրենց շարքերի միասնությունը։ Թվում է, թե ի սկզբանե հույսը դրել էին տնտեսական բլիցկրիգի վրա։ Մենք դադարում ենք ռուսներին «Լուի Վիտոն» պայուսակներ, լեգո ու բուրգերներ վաճառել, իսկ նրանք ցնցված, լացով ու ողբալով դուրս են գալիս փողոցներ և այդ առիթով հեղափոխություն են կազմակերպում։
Բլիցկրիգի հույսը, ինչպես տեսնում ենք, չարդարացավ։ Եվ ահա արևմտյան գործընկերների շարքերում տատանումներ սկսվեցին։
Սկսել է, որքան էլ տարօրինակ է, ԱՄՆ նախագահ Բայդենը։ Անցյալ շաբաթ նա New York Times-ում հրապարակել էր «Ինչ է անելու Ամերիկան Ուկրաինայում և ինչ չի անելու» խորագրով սյունակը: Դրանում նա պարզաբանում է՝ ինչու է Ուկրաինային տոննաներով զենք մատակարարում։ Համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ուղղաթիռներ և ծանր անօդաչու թռչող սարքեր, սթինգերներ և ջավելիններ. այս ամենը, ըստ պարոն Բայդենի, մատակարարվում է բացառապես խաղաղ նպատակներով: Միայն նրա համար, որ «Ուկրաինային առավելագույն շահեկան դիրք ապահովի Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ»։
Հետաքրքիր է, որ Բայդենը, որը դեռ մարտին նախագահ Պուտինի մասին ասում էր, որ «այդ մարդը պետք է հեռանա», նկատելիորեն մեղմել է տոնը։
«Թեև ես համաձայն չեմ պարոն Պուտինի հետ ու նրա գործողությունները վրդովեցուցիչ եմ համարում, Միացյալ Նահանգները չի փորձի արագացնել նրա տապալումը», — հայտնել է նա իր հոդվածում:
ԱՄՆ-ի իմաստուն քաղաքագետները, որոնք մասնագիտացել են բայդենիզմների ապակոդավորման մեջ, արդեն պարզաբանում են հանրությանը, որ ԱՄՆ-ի նախագահն այդ կերպ «ազդանշան է ուղարկում» Մոսկվային, նշելով, որ պատրաստ է Ուկրաինայի հարցով «գաղտնի սակարկություն» վարել։
Բայդենից հետո Մոսկվայի ուղղությամբ բարության ճառագայթներ սկսեց ակտիվորեն ուղարկել նաև Ֆրանսիայի նախագահը։
«Չի կարելի նվաստացնել Ռուսաստանին, որպեսզի երբ մարտական գործողությունները դադարեն, մենք կարողանայինք դիվանագիտության օգնությամբ ելք գտնել», — հարցազրույցում ասել է Էմանուել Մակրոնը:
Ահա բոլորովին թարմ նորություն։ Պետդեպարտամենտի և Պենտագոնի քաղաքական խորհրդատու Էդվարդ Լյուտվակն ասել է, որ ուկրաինական ճգնաժամից միակ ելքը պետք է դառնա Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետություններում անցկացված հանրաքվեն: «Ռուսաստանին հաղթելը ֆանտաստիկայի ժանրից է»,-խոստովանել է փորձագետը, նշելով, որ ռուսաստանցիները պարզապես չեն զգացել տխրահռչակ պատժամիջոցների ազդեցությունը:
Զարմանալի է, որ Լիտվակն այդ խռովարար մտքերն արտահայտել է ոչ թե իր փոքր բլոգում, այլ գերմանական Die Welt պաշտոնական թերթին տված հարցազրույցում։ Եվ դա հրապարակվել է։ Բայց որտեղի՞ց են հայտնվել բանակցությունների համառ կոչերն ու հաշտեցման ակնարկները։
Հացահատիկ - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2022
Ռուսաստանից պահանջում են անվճար կերակրել ամբողջ աշխարհին
Մեծամասամբ այս ամենը պայմանավորված է ուկրաինական բանակի հուսահատ վիճակով։ «Այսօրվա դրությամբ զավթիչները վերահսկում են մեր տարածքի մոտ 20 տոկոսը», – վերջերս բողոքել է Վլադիմիր Զելենսկին Լյուքսեմբուրգի քաղաքական գործիչների համար տեսաելույթի ժամանակ:
Ընդհանուր առմամբ իրավիճակն ուկրաինական զորքերի համար ուղղակի սարսափելի է, և արևմտյան տերերը փորձում են խնդրել Մոսկվային կասեցնել հատուկ գործողությունը, որ իրենց իբր կազակների համար գոնե ինչ-որ դադար ապահովեն։
Միևնույն ժամանակ, խաղաղ հռետորաբանությունը Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմի շարունակությունն է։ Հավաքական Արևմուտքը գիտակցել է, որ Ռուսաստանին մեկուսացնելու փոխարեն ինքն է համաշխարհային մեկուսացման մեջ հայտնվել։ Ստինգերները, ջավելինները, բազմամիլիարդանոց լենդ-լիզն Ուկրաինայի համար, խելահեղ ռուսաֆոբական քարոզչությունը, հակառուսական պատժամիջոցները, որոնք խզում են մատակարարումների գլոբալ շղթաներն այսօր ամբողջ աշխարհի աչքերում արևմտյան երկրների ղեկավարներին դարձնում են պատերազմի տիպիկ սադրողներ։
Դրա հետ պետք է շտապ ինչ-որ բան անել։ Եվ ահա արևմտյան «գործընկերները» փորձել են իրենից խաղաղության աղավնիների տեղ դնել։ Իբր, մենք կողմ ենք բանակցություններին, բայց Ռուսաստանը դեմ է։ Բայց ինչի՞ մասին պետք է բանակցի Ռուսաստանը, եթե նրա պահանջները լսելի չեն դարձել։
Արևմուտքի կողմից հռետորաբանության հանկարծակի մեղմացումը նաև Ռուսաստանի քաղաքացիներին ազդանշան տալու փորձ է։ Իբր՝ ամեն ինչ լավ է, «եկեք համերաշխ ապրենք», պայմանավորվենք։ Եկեք մոռանանք, որ մենք ձեզնից երեք հարյուր միլիարդ դոլար ենք գողացել ու մեր պայմաններով հերթական պայմանագիրը ստորագրեք։ Իսկ մենք կմտածենք պատժամիջոցների վերացման մասին։
Չգիտեմ, գուցե նման հնարքներ անցնեին 80-ականների վերջին միամիտ, սենտիմենտալ խորհրդային ժողովրդի հետ։ Բայց վերջին երեսուն տարվա մեջ ռուսաստանցիները շատ բան են տեսել ու սովորել են միանգամից տարբերել գործընկերների էժանագին ստերը։
Ռուսաստանում հատուկ գործողության զանգվածային աջակցությունն անսպասելի ու այդ պատճառով էլ ավելի ծանր հարված էր արևմտյան ղեկավարների համար: Նրանք այնքան երկար ժամանակ իրենց հույս էին տալիս, որ Ռուսաստանում արդեն աճեցվել է ստերիլ գլոբալ սերունդ, որի համար արևը ծագում է արևմուտքում, բայց պարզվեց, որ դա այդպես չէ։ Ռուսները նախկինի պես ինքնուրույն են։ Կռվում են, աշխատում, պատմություն են կերտում։ Իրենց բացարձակ ինքնիշխան ժողովրդի պես են պահում։
Սկզբում արևմտյան գործընկերները չկարողացան զսպել իրենց ջղայնությունը։ Բայց դա էլ ոչ ոքի վրա ազդեցություն չգործեց։ Այնպես որ, հիմա կփորձեն ռուսների հետ խոսել այլ կերպ, ջերմ ու սրտանց։ Այսպես ասած՝ մարդավարի։
Հռետորաբանության փոփոխության մասին նման գաղափարներն արդեն շրջում էին Վաշինգտոնում։ Ընդամենը մի քանի օր առաջ Foreign Affairs ազդեցիկ ամսագրում լույս է տեսել Բայդենին արված առաջարկներով հոդվածն այն մասին՝ ինչպես պետք է ճիշտ խոսել Մոսկվայի հետ։ Այն գրել են ամերիկացի պրոֆեսոր Մայքլ Քիմեջը և նախկինում ռուսաստանաբնակ Մարիա Լիպմանը։
Հանուն Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի Գերմանիան խաղասեղանին է դնում իր տնտեսությունը
Հեղինակները նկատել են, որ Բայդենի կոպտությունն ու սպառնալիքները Ռուսաստանի հասցեին բավական վատ են ընկալվում ռուսների կողմից։
«Ռուսաստանի պարտության կամ թուլացման մասին խոսակցությունները միայն խորացնում են այն օտարումը, որով Արևմուտքին վերաբերում են ռուսների զանգվածները», — նշված է հոդվածում։
Ընդհանուր առմամբ, Մոսկվայի հետ պետք է խոսել «մեղմ և զգուշորեն»՝ մշտական բարյացակամություն ճառագելով և ոչ մի դեպքում չսրելով հակամարտությունը։ Այդ ժամանակ, հնարավոր է, ռուսները հավատան ու անեն այն ամենը, ինչ պահանջում է Վաշինգտոնը։ Դե ինչ, կեցցեն հեղինակները, լավ են աշխատել։
Այլ բան է, որ ընթացքում կարծիքը փոխելը, չար ու բարի քննիչի դերեր խաղալը չի աշխատում։ Ռուսաստանն ունի իր պահանջները և՛ Ուկրաինային, և՛ արևմտյան երկրներին, և նրանք բոլորը ստիպված կլինեն կատարել դրանք։ Այլապես հատուկ գործողությունը կշարունակվի մինչև նախանշված բոլոր նպատակների իրականացումը։ Ուզում եք, չեք ուզում, հասկացաք երևի ․․․
Լրահոս
0