Ոստիկաններին ծանր վիրավորանք հասցնելու համար 2 անձ ձերբակալվել է. քրգործ է հարուցվել

© Sputnik / Vitaliy Belousov / Անցնել ֆոտոբանկՁերբակալում
Ձերբակալում - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
Ձերբակալում
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ պարեկային ծառայության աշխատակիցները վարչական իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են մեքենան, որի վարորդն ակնհայտ ոչ սթափ վիճակում է եղել։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում ոստիկանության ծառայողներին առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու ու բռնություն գործադրելու, ոստիկանի ծառայողական զենքին և հատուկ միջոցներին տիրանալու փորձի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեպքի վերաբերյալ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում։

Աղբյուրի հաղորդած նախնական տվյալներով` 2022թ. հունիսի 3-ին, ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողներն Ուրասար բնակավայրում վարչական իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը գտնվել է ակնհայտ ոչ սթափ վիճակում:

Հաղորդագրության փոխանցմամբ՝ ոստիկանները փորձել են ստուգել վերջինիս սթափությունը, սակայն համագյուղացիները խոչընդոտել են. վիճաբանել են նրանց հետ, հայհոյել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ոստիկաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու ֆիզիկական ցավ, պատռել են ծառայողական համազգեստները։ Նրանցից մեկը փորձել է տիրանալ ոստիկաններից մեկին ամրակցված հաշվեցուցակային զենքին և հատուկ միջոցներին, իսկ մյուսը հարվածել և վնասել է ծառայողական ավտոմեքենաները:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծանր վիրավորանքը, որը կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված), 34-238-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելու փորձ կատարելը), 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Ոստիկանության 5 ծառայող ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Միջադեպի մասնակից անձանցից 2-ը ձերբակալվել են: Նախաքննության ընթացքում առգրավվել են ոստիկանների վնասված համազգեստները, ինչպես նաև՝ վիճաբանության մասնակիցների հագուստները, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ոստիկանների վրա քար նետած տղան ձերբակալվածների թվում չկա. Վանեցյան
Լրահոս
0