Վճարային նոր համակարգ և նոր ավտոբուսներ. Երևանի քաղաքապետարանը մանրամասներ է ներկայացրել

© Sputnik / Aram NersesyanԱվտոբուս
Ավտոբուս - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
Ավտոբուս
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Քաղաքապետարանն աշխատում է Երևանի ավտոպարկը համալրելու համար տրանսպորտային միջոցների նոր խմբաքանակ ձեռք բերել։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի էլեկտրոնային համակարգը, ամենայն հավանականությամբ, կներդրվի մինչև տարեվերջ: Ամեն ինչ արվում է, որպեսզի տեղավորվեն այդ ժամկետում։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ըստ քաղաքապետարանի` վճարային նոր համակարգի գործարկման դեպքում հաշվի կառնվեն գործող փորձնական ծրագրի արդյունքները (որոշ ավտոբուսներում մետաղադրամների ընդունման արկղեր են տեղադրել):

«Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը հնարավոր կլինի գործարկել անհրաժեշտ քանակի շարժակազմեր ձեռք բերելուց հետո»,- ասված է պատասխանում։

Երևանի քաղաքապետարանը 87 նոր, «ՄԱՆ» մակնիշի գերմանական մեծ դասի (12 մետր երկարությամբ) ավտոբուսներ ձեռք բերելու պայմանագիր է կնքել:
Բացի այդ, նախատեսվում է գնել 100 հատ միջին դասի ավտոբուս, և այդ նպատակով կազմակերպված գնումն ընթացքի մեջ է: Նախնական տվյալով` ավտոբուսները մայրաքաղաքում կլինեն տարեվերջին։
Հիշեցնենք, որ տրանսպորտային նոր ցանցի ներդրումը Երևանում իրականացվում է փուլ առ փուլ, գործընթացը կարող է շուրջ երեք տարի տևել։ 2021 թվականին Հայաստանի մայրաքաղաք է ներկրվել փոքր ու միջին դասի 311 ավտոբուս։
Ինչ վերաբերում է ուղեվարձին, ապա Հայաստանում կներդրվի ժամանակակից համակարգ։ Հնարավոր կլինի վճարել բանկային քարտի (ինչպես խանութներում), մագնիսական քարտի (ինչպես մետրոպոլիտենում), հեռախոսում տեղադրված NFS համակարգի միջոցով:
Փաշինյանը ներկա է գտնվել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը
Լրահոս
0