Ընդդիմությունը դատախազության շենքի մոտ է. Վարդևանյանը բարձրաձայնեց պահանջը

© Sputnik / Aram NersesyanԱրամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ վաղն առավոտյան՝ բացի բանավոր պահանջից, իրենց պահանջները նաև գրավոր նամակով կհանձնեն դատախազությանը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով հասան ՀՀ գլխավոր դատախազության շենք։
Ինչպես հայտարարեց շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, դատախազությունից պահանջում են պատասխանատվության ենթարկել խաղաղ ցույցի մասնակից քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին։

«Քանի դեռ այդ ոստիկաններից, ես ուղիղ կասեմ` այդ հանցագործներից, ոչ ոք ձերբակալված չէ, մեղադրյալ չէ, կարող է այստեղ կանգնած լինել։ Հանցագործի տեղը բերդում է։ Դատախազությունը Սահմանադրության 176-րդ հոդվածի ուժով պարտավոր է անմիջապես այդ ոստիկաններին ներգրավել որպես մեղադրյալ և հեռացնել շարքերից»,- ասաց Վարդևանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ վաղն առավոտյան՝ բացի բանավոր պահանջից, իրենց պահանջները նաև գրավոր նամակով կհանձնեն դատախազությանը։
Վարդևանյանը վստահեցրեց, որ հետևողական են լինելու իրենց պահանջների իրականացմանը, քանի որ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած բոլոր ոստիկաններին գիտեն թե՛ դեմքով, թե՛ անուններով։
Հայտնել ենք, որ Պռոշյան-Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ հունիսի 3-ին բախում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։
Արդյունքում տուժել են թե՛ քաղաքացիական անձիք, թե՛ ոստիկանության ծառայողներ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
0