00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարտադիր ապահովագրության հայեցակարգը կընդունվի մինչ 2023թ-ը. Ավանեսյան

© Photo : ՀՀ առողջապահության նախարարություն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանը մեկ շնչի առողջության համար ծախսվող գումարով շատ ավելի բարձր տեղերում է, քան հարևան երկրները։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Պարտադիր ապահովագրության հայեցակարգը և դրանից բխող օրենսդրական ակտերը Հայաստանում կընդունվեն մինչ 2023թ-ը։ Այսօր ԱԺ-ում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հայեցակարգի մեջ էլ ներառված է, որ համակարգը աստիճանաբար է ներդրվելու, և ունենալու է ներդրման փուլեր։ Ժամկետային կառուցվածքը՝ թե որ փուլը երբ է ներդրվելու, հիմա ակտիվ քննարկվում է»,- ասաց նախարարը` հավելելով, որ մեկ ամսվա ընթացքում քննարկումները կավարտվեն, և օրենսդրական փաթեթը կներկայացվի խորհրդարան։

Ավանեսյանը հայտնեց, որ ապահովագրության համակարգի ներդրումը կարևոր է ոչ միայն առողջապահական, այլև սոցիալ-տնտեսական համատեքստում, քանի որ, ըստ հետազոտության, Հայաստանում աղքատացման հիմնական պատճառներից մեկը առողջական կարիքի պատճառով կատարվող ֆինանսական մեծ ծախսերն են։
«Հայաստանը մեկ շնչի առողջության վրա ծախսվող գումարով շատ ավելի բարձր տեղերում է, քան, օրինակ, մեր հարևան երկրները։ Բայց մենք ծախսում են գումարը ոչ ճիշտ ժամանակ ու տարերայնորեն։ Իսկ երբ մենք անցնում ենք կանխավճարային սկզբունքին, մենք նաև աշխատանք ենք տանում կանխարգելման, առողջության պահպանման, ճիշտ ժամանակին հետազոտություններ անցնելու և դրանով էլ նպաստելու առողջ մնալուն և ոչ թե ծայրահեղ վիճակում բժշկի գնալու և ընկնելու ամենաթանկարժեք ծառայություններ ստանալու կարիքի առաջ»,- ասաց նախարարը։
Ջրծաղիկի ակտիվությունը Հայաստանում նորմայի սահմաններում է. Ավանեսյան
Նշենք, որ փետրվարին Sputnik Արմենիային տված հարցազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ առողջապահական ապահովագրում ունենալու համար, ըստ մշակված նախնական հայեցակարգի, աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից կվճարեն 3 տոկոս, որից բացի՝ ևս 3 տոկոսի չափով կվճարի գործատուն։
Լրահոս
0