00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սևանը իջել է 18 սմ-ով. ի՞նչ անել դեֆիցիտը փակելու և լճի ջրային պաշարները խնայելու համար

Սևանի պաշարները խնայելու համար պետք է կառուցել ջրամբարներ և վերանորոգել ջրատարները. Գաբրիելյան
Բաժանորդագրվել
Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սևանա լճի մակարդակի նվազման հարցին։
Թեև այս տարվա տվյալներով Արփայից ավելի շատ ջուր է լցվում Սևանա լիճ, առատ տեղումներն էլ ավելի ուշ են սկսվել, այդուհանդերձ շատ զարմանալի է, որ լճի մակարդակը հատկապես այս պահին նվազել է 18 սանտիմետրով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։
Ըստ նրա` Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել էր 21 սանտիմետրով, սակայն տարբերությունը հետզհետե կրճատվեց ու հասավ 18 սանտիմետրի։ Պատճառն այն է, որ այս տարի տեղումներն ավելի ուշ սկսվեցին, առատ ձյուն տեղաց, և տաքացումն էլ տեղի ունեցավ համեմատաբար ուշ։
Գաբրիելյանը վկայակոչեց «Հայհիդրոմետ» ծառայության տնօրենի տեղեկատվությունը, ըստ որի` տեղումների որոշակի քանակ ներծծվել է հողի մեջ, ինչը վատ չէ, քանի որ աղբյուրների տեսքով ջուրը դուրս կգա շրջակա ավազանում կամ Արարատյան դաշտավայրում։
«Հրազդան գետից բացթողումներն այս տարի նույնպես ուշ են իրականացվել, ջրամբարները նախորդ տարվա համեմատ ավելի շատ են լցված, որտեղից ջրառը նույնպես ազդում է համակարգի վրա, իսկ Սևանա լճից 170 մլն մ3 ծավալի ջրառը թույլատրելի չափն է, որը նախատեսված է Սևանի մասին օրենքով և, ըստ էության, բազմամյա միջին ցուցանիշի հաշվարկն է, բայց երբ իրականացվի ավելի շատ ջրառ, ապա լճի դրական հաշվեկշիռը կխախտվի։ Ջրային կոմիտեից մեզ տեղեկացրել են, որ ջրի դեֆիցիտը կազմում է 20 մլն խմ, որը պետք է լրացվի Սևանա լճի ջրային պաշարների հաշվին»,– ասաց Գաբրիելյանը։
«Դեֆիցիտը փակելու և Սևանի ջրային պաշարները խնայելու համար անհրաժեշտ է անել երկու բան, նախ կառուցել հավելյալ ջրամբարներ, որոնցում կուտակված ջուրը կարելի է օգտագործել ոռոգման, էներգետիկ և այլ նպատակներով և երկրորդ` վերանորոգել ոռոգման համար նախատեսված ջրատարները, որոնց մաշվածության պատճառով տարվա ընթացքում ունենում ենք 40 մլն խմ ջրի կորուստ։ Իրազեկման տարբեր ծրագրերի համար հատկացվող գումարների մի մասը պետք է ուղղել ջրային կորուստները կանխելուն, որովհետև ջրի որակի վատացման դեպքում իրազեկումը ոչ մի օգուտ չի տա»,– ասաց Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը։
Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Սևանա լճի ջրառի և այլ խնդրիրների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով իրենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմել էին նամակով և առաջարկել մասնագետներից բաղկացած միջգերատեսչական հանձնաժողով ձևավորել, որը փորձագիտական մակարդակով պետք է կատարի ուսումնասիրություններ և եզրակացությունների հիման վրա առաջարկի խնդիրների լուծման տարբերակներ, սակայն վարչապետի գրասենյակից նամակին դեռ չեն պատասխանել։
ՀՀ ջրամբարներում ջրի լցվածության խնդիր կա. Սևանա լճի մակարդակը 2021-ի համեմատ 25 սմ ցածր է
Նշենք, որ 2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակով արդեն բաց է թողնվել 1 միլիոն 908 հազար խորանարդ մետր ջուր: ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տեղեկատվության համաձայն` 2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սևանա լիճը գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա, ինչը 18 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 2–ի որոշմամբ (N782-Ա)` ոռոգման նպատակով Սևանա լճից ընթացիկ տարվա ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանվել է մինչև 170 մլն մ3:
Լրահոս
0