https://armeniasputnik.am/20220607/bjureghavani-avartakan-mijvocarman-masnakicneric-15-y-hivandanvocum-en-inch-en-kerel-nranq-43000277.html
Բյուրեղավանի ավարտական միջոցառման մասնակիցներից 15-ը հիվանդանոցում են. ի՞նչ են կերել նրանք
Բյուրեղավանի ավարտական միջոցառման մասնակիցներից 15-ը հիվանդանոցում են. ի՞նչ են կերել նրանք
Միջոցառման մասնակիցներն ունեցել են թուլություն, դող, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լուծ, ուժեղ ցավեր որովայնի շրջանում: 07.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-07T18:05+0400
2022-06-07T18:05+0400
2022-06-07T18:20+0400
հայաստան
հիվանդանոց
դպրոց
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2134/94/21349486_0:83:1600:983_1920x0_80_0_0_01f26d6c8d5bcc7d19f26442dc1102d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Բյուրեղավանի ավարտական միջոցառումից հետո Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ-ում գտնվող պացիենտներից 1-ը դուրս է գրվել, հոսպիտալացվել է 1 նոր պացիենտ։ Միջոցառման մասնակիցներից ևս մեկը տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։Ըստ հաղորդագրության` այս պահին հոսպիտալացված է 15 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ դրական դինամիկայով։Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են, աշխատանքները շարունակվում են։Նշենք, որ 2022 թվականի հունիսի 3-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցի աշակերտները ծնողների և ուսուցիչների հետ (65 անձ) ավարտական միջոցառում են անցկացրել, որի ժամանակ կերել են խոզի մսի և հավի ճտի խորոված, բանջարեղենային աղցան հավի կրծքամսով և ձեթով, խմել են գործարանային արտադրության հյութեր:Միջոցառման հաջորդ օրը մասնակիցները դիմել են «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ, որտեղից ուղեգրվել են «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ: Նրանք ունեցել են թուլություն, դող, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լուծ, ուժեղ ցավեր որովայնի շրջանում:Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից հիվանդներից լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել են կենսանմուշներ և խմելու ջրի նմուշ։ Դեպքի մասին տեղեկացրել են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:ՀՀ–ում մեկ տարում օձի խայթոցի 111 դեպք է գրանցվել. տուժածին օգնելու առաջին քայլերը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2134/94/21349486_90:0:1510:1065_1920x0_80_0_0_278d61d352f5e33bf4c4930e53271851.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հիվանդանոց, դպրոց
հայաստան, հիվանդանոց, դպրոց
Բյուրեղավանի ավարտական միջոցառման մասնակիցներից 15-ը հիվանդանոցում են. ի՞նչ են կերել նրանք
18:05 07.06.2022 (Թարմացված է: 18:20 07.06.2022) Միջոցառման մասնակիցներն ունեցել են թուլություն, դող, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լուծ, ուժեղ ցավեր որովայնի շրջանում:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Բյուրեղավանի ավարտական միջոցառումից հետո Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ-ում գտնվող պացիենտներից 1-ը դուրս է գրվել, հոսպիտալացվել է 1 նոր պացիենտ։ Միջոցառման մասնակիցներից ևս մեկը տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` այս պահին հոսպիտալացված է 15 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ դրական դինամիկայով։
Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են, աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ 2022 թվականի հունիսի 3-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցի աշակերտները ծնողների և ուսուցիչների հետ (65 անձ) ավարտական միջոցառում են անցկացրել, որի ժամանակ կերել են խոզի մսի և հավի ճտի խորոված, բանջարեղենային աղցան հավի կրծքամսով և ձեթով, խմել են գործարանային արտադրության հյութեր:
Միջոցառման հաջորդ օրը մասնակիցները դիմել են «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ, որտեղից ուղեգրվել են «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ: Նրանք ունեցել են թուլություն, դող, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լուծ, ուժեղ ցավեր որովայնի շրջանում:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից հիվանդներից լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել են կենսանմուշներ և խմելու ջրի նմուշ։ Դեպքի մասին տեղեկացրել են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին: