https://armeniasputnik.am/20220607/dimvordneri-tvi-mets-pvopvokhutjun-chka-hajastanum-meknarkel-en-miasnakan-qnnutjunnery-42976177.html
Դիմորդների թվի մեծ փոփոխություն չկա. Հայաստանում մեկնարկել են միասնական քննությունները
Դիմորդների թվի մեծ փոփոխություն չկա. Հայաստանում մեկնարկել են միասնական քննությունները
Այս տարի պահանջված մասնագիտություններն են «Իրավագիտությունը», «Մաթեմատիկան» և «Ինֆորմատիկան»։ 07.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-07T12:50+0400
2022-06-07T12:50+0400
2022-06-07T13:59+0400
դիմորդ
քննություն
հայաստան
բուհ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/378/00/3780039_0:0:1600:901_1920x0_80_0_0_ac9f5c17f52f3f2fd805da69dcb999fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանում այսօր մեկնարկել են 2022թ.-ի ընդունելության քննությունները։ Այս տարի դիմորդների թվի շատ մեծ փոփոխություն չկա։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, որը գնացել էր քննական կենտրոններ՝ իրավիճակին ծանոթանալու։Նա նշեց, որ տարվա պահանջված մասնագիտություններն են «Իրավագիտությունը», «Մաթեմատիկան» և «Ինֆորմատիկան»։ Վերջին տարիներին ավելացել է հետաքրքրվածությունը բնական գիտությունների նկատմամբ։Հիշեցնենք, որ առաջին միասնական քննությունն անցկացվում է կենսաբանություն և աշխարհագրություն առարկաներից։ Այս տարի կենսաբանություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ (անցյալ տարի 1304-ն էին), իսկ աշխարհագրություն՝ 127 (2021-ին՝ 176)։ Ընդունելության քննությունների համար Երևանում ու մարզերում գործելու են 14 քննական կենտրոններ։Նշենք, որ այս տարի միասնական և ներբուհական քննությունների համար հայտագրվել է 13 հազար 573 մարդ: Նախորդ տարի նրանց թիվը 13 հազար 120 է եղել:«Օտար լեզուների» միասնական քննությունը նախատեսված է հունիսի 10–ին, «Հայոց լեզու և հայ գրականությունը»` հունիսի 14–ին։ Հունիսի 17–ին դիմորդները կհանձնեն «Մաթեմատիկա» առարկայի քննությունը, հունիսի 21–ին` «Հայոց պատմությունը», «Ֆիզիկան», իսկ քննական վերջին օրը հունիսի 24–ն է` «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/378/00/3780039_145:0:1568:1067_1920x0_80_0_0_b3dfc7450c0034a713d5b9fd4dac9cb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դիմորդ, քննություն, հայաստան, բուհ
դիմորդ, քննություն, հայաստան, բուհ
Դիմորդների թվի մեծ փոփոխություն չկա. Հայաստանում մեկնարկել են միասնական քննությունները
12:50 07.06.2022 (Թարմացված է: 13:59 07.06.2022) Այս տարի պահանջված մասնագիտություններն են «Իրավագիտությունը», «Մաթեմատիկան» և «Ինֆորմատիկան»։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանում այսօր մեկնարկել են 2022թ.-ի ընդունելության քննությունները։ Այս տարի դիմորդների թվի շատ մեծ փոփոխություն չկա։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, որը գնացել էր քննական կենտրոններ՝ իրավիճակին ծանոթանալու։
«Կախված մասնագիտություններից, տարբերություններ կան (դիմորդների թվի - խմբ․), իհարկե: Կան մասնագիտություններ, որ նվազել են, իսկ որոշ տեղերում աճել են, բնական երևույթ է»,- ասաց Թռչունյանը:
Նա նշեց, որ տարվա պահանջված մասնագիտություններն են «Իրավագիտությունը», «Մաթեմատիկան» և «Ինֆորմատիկան»։ Վերջին տարիներին ավելացել է հետաքրքրվածությունը բնական գիտությունների նկատմամբ։
Հիշեցնենք, որ առաջին միասնական քննությունն անցկացվում է կենսաբանություն և աշխարհագրություն առարկաներից։ Այս տարի կենսաբանություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ (անցյալ տարի 1304-ն էին), իսկ աշխարհագրություն՝ 127 (2021-ին՝ 176)։ Ընդունելության քննությունների համար Երևանում ու մարզերում գործելու են 14 քննական կենտրոններ։
Նշենք, որ այս տարի միասնական և ներբուհական քննությունների համար հայտագրվել է 13 հազար 573 մարդ: Նախորդ տարի նրանց թիվը 13 հազար 120 է եղել:
«Օտար լեզուների» միասնական քննությունը նախատեսված է հունիսի 10–ին, «Հայոց լեզու և հայ գրականությունը»` հունիսի 14–ին։ Հունիսի 17–ին դիմորդները կհանձնեն «Մաթեմատիկա» առարկայի քննությունը, հունիսի 21–ին` «Հայոց պատմությունը», «Ֆիզիկան», իսկ քննական վերջին օրը հունիսի 24–ն է` «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։