00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Եթե այսպես շարունակվի, ուսուցիչների քանակի սղության պատճառով որոշ առարկաներ չեն դասավանդվի

Եթե այսպես շարունակվի, ուսուցիչների քանակի սղության պատճառով որոշ առարկաներ չեն դասավանդվի
Բաժանորդագրվել
Կրթական հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հունիսի 7-ին մեկնարկելիք միասնական քննություններին և հանրապետությունում ուսուցիչների պակասի հետ կապված խնդրին։
Մեր կրթության ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մի շարք մասնագիտություններ խժռում են ամբողջ տաղանդը, այսինքն` մաթեմատիկայից կամ ֆիզիկայից ուժեղ անձինք նախընտրում են ծրագրավորումը, եթե ուժեղ են քիմիայից և կենսաբանությունից, նախընտրում են բժկությունը, եթե ուժեղ են հումանիտար առարկաներից, նախընտրում են իրավագիտությունը, տեղի է ունենում տաղանդի շատ անհամաչափ բաշխում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կրթական հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Ի՞նչ է պետք անել, որ Հայաստանում ուսուցիչ դառնալու հիմնական մոտիվացիան փողը չլինի
Նրա գնահատմամբ` սա շատ վտանգավոր միտում է, որովհետև այլ մասնագիտությունները նույնպես կարևոր են մեզ համար, և եթե դրանք թափուր մնան, մարդկային ներուժն այդտեղ չգնա, ապա հասարակությունը լուրջ խնդիրների առջև կկանգնի։
«Միասնական քննությունների առումով տրանսֆորմացիաներ չկան, նորից ամենապոպուլյար մասնագիտություններն են բժկությունը, ծրագրավորումը, իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, այսինքն` ավանդաբար հայտնի մասնագիտությունները, որտեղ ավելի շատ դիմորդներ են լինում, հետևաբար ընտրության հարցում նույնպես փոխություն չկա»,– ասաց կրթական հարցերի փորձագետը։
Սերոբյանի խոսքով` եթե կան մասնագիտություններ, որոնք պետության համար շատ առաջնային չեն, դրանք կարելի է թողնել շուկայական տրամաբանությանը, սակայն կան մասնագիտություններ (օրինակ` ագրարային, մանկավարժական ոլորտներում), որոնք պետության համար շատ կարևոր են, ուստի դրանց հետ կապված պետք է իրականացվի որոշակի քաղաքականություն, ընդ որում` չպետք է բավարարվել միայն անվճար տեղեր հատկացնելով. պետք է մտածել նաև ուսումը խթանող հավելյալ միջոցներ կիրառելու, օրինակ` բարձր կրթաթոշակ հատկացնելու մասին։
«Կարելի է նաև վերականգնել տարկետման իրավունքը, որպեսզի բուհն ավարտելուց հետո տղաները մեկնեն գյուղեր և այնտեղ աշխատեն որպես ուսուցիչ, որովհետև մենք ունենալու ենք մի իրավիճակ, երբ շատ տեղերում կզգացվի ուսուցիչների պակաս, ուստի այժմվանից պետք է վարել խելամիտ քաղաքականություն և մոտիվացնել դիմորդներին»–նշեց Սերոբյանը։
Նրա կարծիքով` հումանիտար առարկաներից հայոց լեզուն և անգլերենը համեմատաբար լավ վիճակում են, բայց մանկավարժական մյուս առարկաների գծով բոլորովին հակառակ պատկերն է։
Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում ուսուցիչների թվաքանակի նվազման խնդրին, Խաչատրյանն ընդգծեց, որ մեկ տարում մանկավարժների քանակը կրճատվել է 877–ով։
400-533 հազար դրամ աշխատավարձ կստանան. հայտնի է` քանի ուսուցիչ է կամավոր ատեստավորվել
Սերոբյանի համոզմամբ` եթե մանկավարժների քանակը շարունակվի կրճատվել և պակասի նաև ընդունելությունը, ապա երկու–երեք տարի հետո ուղղակի ստիպված կլինենք շատ դպրոցներում շատ առարկաների ուսուցումը կազմակերպել հեռավար եղանակով, կամ եթե իրավիճակն ավելի վատթարանա, ապա որոշ օտար լեզուներ կարող են ընդհանրապես չդասավանդվել, իսկ որոշ առարկաներ կմիավորվեն ուսուցիչների քանակի սղության պատճառով։
Նշենք, որ հունիսի 7-ին մեկնարկում են միասնական քննությունները։ Երևանում ու մարզերում գործելու է 14 քննական կենտրոն:
Հիշեցնենք, որ այս տարի դիմորդը հնարավորություն ունի միասնական քննություն հանձնել 2 անգամ։ Առաջինը հունվարի 15-ից փետրվարի 15-ը, երկրորդը` հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում։
Լրահոս
0