Հաշմանդամություն ունեցող քաղաքացիների բուժման համար 2022-ին ևս 20 մլն դոլար է հարկավոր

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցՀաշմանդամի սայլակ
Հաշմանդամի սայլակ - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2022
Հաշմանդամի սայլակ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դիմումների աճը պայմանավորված է ռազմական գործողությունների հետևանքներով ավելացած վիրավորների թվով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների հետպատերազմյան սրացումներով:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնության համար, պետպատվերի շրջանակներում, 2022 թվականին կպահանջվի լրացուցիչ 10,1 մլրդ դրամ (20 մլն դոլարից մի փոքր ավելի՝ խմբ.): Այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին լսումների ժամանակ։
Դիմումների աճը պայմանավորված է ռազմական գործողությունների հետևանքներով ստեղծված իրավիճակով, ինչպես նաև հետքովիդային իրադրությամբ: Բնականաբար, քրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ, որոնք կորոնավիրուսը ծանր ձևով են տարել, այդ հիվանդությունները մի շարք դեպքերում սրվել են։
Բացի այդ, նախարարի խոսքով, նախնական հետազոտությունների համաձայն` պատվաստման արդյունքում որոշ սրացումներ կարող էին նկատվել շաքարախտով հիվանդների մոտ: Իհարկե, դա չի նշանակում, որ պատվաստվել չի կարելի, քանի որ հակառակ դեպքում հիվանդները կարող էին պարզապես մահանալ։ Ավանեսյանը պարզաբանեց, որ դա նշանակում է`այդպիսի քաղաքացիներին ավելի ուշադիր հետքովիդային խնամք է պետք։
Ընդհանուր առմամբ բժշկական պետպատվերի կարիքների ապահովման համար արդեն այդ հինգշաբթի կառավարությունը 5,2 միլիարդ դրամ կհատկացնի։ Նախարարի խոսքով` կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի մնացած միջոցները գտնելու համար։
Հայաստանն ավելացրել է ուռուցքային վիրահատությունների համար հատկացումները. նախարար
Լրահոս
0