00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մրցելու ենք ուժեղ թիմի հետ. Կապառոսը վստահում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին

© Photo : Football Federation of ArmeniaԽոակին Կապառոս
Խոակին Կապառոս - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2022
Խոակին Կապառոս
Բաժանորդագրվել
Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկում Իռլանդիայի հավաքականի նկատմամբ Հայաստանի ընտրանու հաղթանակը արտասահմանյան շատ մասնագետների համար անակնկալ էր։ Շոտլանդացիների հետ հանդիպումից առաջ էլ ֆավորիտը մեր թիմը չէ, բայց վաղվա խաղն էլ կարող է լրիվ այլ ավարտ ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը գիտի, որ Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը հեշտ չի լինելու, բայց հավատում է, որ խաղը կավարտվի հօգուտ մեր թիմի։ Նա իր տեսակետը հայտնեց Գլազգոյում կազմակերպված նախախաղային ասուլիսում։

«Իռլանդիայի հետ հանդիպումն արդեն պատմություն է, և մենք գիտակցում ենք, որ խաղալու ենք շատ մրցունակ թիմի հետ։ Ես վստահում եմ մեր ֆուտբոլիստներին և հուսով եմ, որ ամեն ինչ լավ կդասավորվի մեր հավաքականի համար։ Շոտլանդայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին էլ ճանաչում ենք, և ես կառանձնացնեի մրցակցի թիմային խաղը, ոչ թե առանձին ֆուտբոլիստի։ Համոզված եմ, որ աշխարհի առաջնության փլեյ օֆֆում Ուկրաինային պարտվելուց հետո շոտլանդացիներն առավել քան մոտիվացված դուրս կգան խաղադաշտ»,– ասաց մարզիչը։

Կապառոսը խոսեց նաև մեր հավաքականի ապագա աստղերի մասին։
«Ինչ վերաբերում է մեր երիտասարդ ֆուտբոլիստներին, ապա Էդուարդ Սպերցյանն իսկապես տաղանդավոր ֆուտբոլիստ է, և նա հաստատ Հայաստանի հավաքականի ապագան է լինելու։ Բայց ոչ միայն Էդուարդը։ Կարծում եմ, որ Վահան Բիչախչյանը, Արթուր Սերոբյանը և Ստյոպա Մկրտչյանը նույնպես շատ լավ ֆուտբոլիստներ են»,- նշեց նա։
Հայաստանի հավաքականի փորձառու կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը, որը Շոտլանդիայում ակումբային մակարդակով մրցել է այդ երկրի առաջատար ակումբների՝ «Սելթիկի» և «Ռեյնջերսի» դեմ, նույնպես կարծում է, որ Շոտլանդիային հաղթելը հեշտ չի լինելու։
«Վաղը շատ դժվար հանդիպում է լինելու։ Դիտել ենք Շոտլանդիա-Ուկրաինա հանդիպումը և վերլուծել մրցակցի խաղը։ Բայց մենք էլ Իռլանդիայի նկատմամբ հաղթանակից հետո բարձր տրամադրությամբ ենք ժամանել Գլազգո, և հուսով եմ` դա կօգնի վաղվա խաղում»,- ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք` Ազգերի լիգայի B լիգայի առաջին խաղում հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։
Հունիսի 8-ին Գլազգոյի «Հեմպդեն պարկ» մարզադաշտում մեր ընտրանին երկրորդ հանդիպումը կանցկացնի։
Առաջին խաղում Իռլանդիային հաղթելուց հետո մեր ընտրանին գլխավորում է աղյուսակը։
Լրահոս
0