Նիդեռլանդներում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 54–ի

Հաագա - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2022
Հաագա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նիդեռլանդներում կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը հաստատվել էր մոտ 20 օր առաջ։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Նիդեռլանդներում արդեն 54 մարդ է վարակվել կապիկի ծաղիկով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի առողջապահության ինստիտուտին (RIVM):
Նիդեռլանդներում կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մայիսի 20-ին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ավելի վաղ հայտնել էր 27 ոչ էնդեմիկ երկրներում մարդկանց շրջանում կապիկի ծաղիկով վարակվելու 780 հաստատված դեպքի մասին:
Հիշեցնենք, որ հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող վարակի դեպքերը` կապիկի ծաղիկ հիվանդության մուտքը կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, մայիսի 28-ից մինչև նոյեմբերի 28-ը արգելվել է ՀՀ տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը։
Վրաստանում կապիկի ծաղկի կասկած կա
Լրահոս
0