Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկում տուժած քաղաքացիներից հիվանդանոցում մնացել է մեկը. նախարար

© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիա Երևանի Պռոշյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում
Բողոքի ակցիա Երևանի Պռոշյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում  - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2022
Բողոքի ակցիա Երևանի Պռոշյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նախարարը նշեց, որ ստացած վնասվածքները հիմնականում հարվածի, հրմշտոցի հետևանք են։ Կան նաև փոքր պատռվածքների դեպքեր։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հունիսի 3-ին Երևանի Պռոշյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումից բոլոր տուժածները, բացի մեկ անձից, դուրս են գրվել հիվանդանոցից։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ունենք մեկ քաղաքացի, որը վիրահատվել է։ Այդ քաղաքացու վիճակը այս պահին բավարար է, նորմալ ընթացքի մեջ է լավացման, հույս ունենք առաջիկա օրերին ևս դուրս կգրվի»,– ասաց Ավանեսյանը։
Նախարարը նշեց, որ ստացած վնասվածքները հիմնականում հարվածի, հրմշտոցի հետևանք են։ Կան նաև փոքր պատռվածքների դեպքեր։
Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակներից հնարավոր վնասվածքների մասին հարցին նախարարը չպատասխանեց` ասելով, որ ԱՆ լիազորությունների շրջանակում չէ գնահատել, թե վնասվածքը ինչի հետևանքով է եղել։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին կառավարական առանձնատների մոտ բողոքի ցույցի հավաքված «Դիմադրություն» շարժման անդամների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ։ Ցույցը ցրելու համար ոստիկանները լուսաձայնային նռնակներ կիրառեցին։ Արդյունքում մի քանի տասնյակ մարդ, այդ թվում՝ ոստիկաններ, տեղափոխվեցին տարբեր բուժհաստատություններ։
Լրահոս
0