00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փոխադարձ սեր է». Հայաստանով ոգեշնչված ռուս նկարչուհին իր կտավներում Գյումրին է պատկերում

© Sputnik / Armenuhi Mkhoyan Վիկտորյա Բերեզնիցկայան Գյումրիում
Վիկտորյա Բերեզնիցկայան Գյումրիում - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2022
Վիկտորյա Բերեզնիցկայան Գյումրիում
Բաժանորդագրվել
Հայաստան կատարած առաջին այցը «ստիպեց» այնպես սիրել այդ երկիրը, որ մոսկվաբնակ նկարչուհին վերադարձավ ընտանիքով, իսկ կարճ ժամանակ անց Գյումրիում բացեց իր անհատական ցուցահանդեսը:
Արմենուհի Մխոյան , Sputnik Արմենիա
Դիզայներ, նկարչուհի Վիկտորյա Բերեզնիցկայան ավելի քան երկու ամիս է` ընտանիքի հետ Հայաստանում է: Ե՛վ առաջին, և՛ հաջորդ ու երկարաժամկետ այցերի ժամանակ այնքան ոգեշնչվեց Հայաստանի բնությամբ ու ճարտարապետությամբ, որ կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի Գյումրու Մերկուրովի տուն-թանգարանի նախամուտքում բացի «Գյումրիի տրամադրություն» խորագրով անհատական ցուցահանդեսը։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Վիկտորյա Բերեզնիցկայայի ցուցահանդեսի պաստառը Գյումրիում
Плакат выставки работ дизайнера, художника Виктории Березницкой Настроение Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
Վիկտորյա Բերեզնիցկայայի ցուցահանդեսի պաստառը Գյումրիում
«Առաջին անգամ համավարակի ժամանակ պատահական հայտնվեցի Հայաստանում. Դիլիջանի կողմերում էի: Լեռները, դաշտերը, բնությունը հրաշալի էին: Մի քանի եկեղեցի այցելեցինք: Այս անգամ մեծ հաճույքով եկա Հայաստան՝ արդեն իմանալով՝ ուր եմ գալիս»,- Sputnik Արմենիային պատմում է նկարչուհին։ Վիկտորյան բնությունից շատ՝ մարդկանց վերաբերմունքով է հիացած:
Ասում է` Հայաստանի եղանակը միշտ համահունչ է իր տրամադրությանը, իսկ Գյումրին նախընտրել է որպես հանգիստ ու մատչելի քաղաք՝ մեծ քաղաքների համեմատ:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Վիկտորյա Բերեզնիցկայայի նկարներից
Картины дизайнера, художника Виктории Березницкой - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
Վիկտորյա Բերեզնիցկայայի նկարներից
Մինչ որդիները համակերպվում են նոր քաղաքին, մայրը փորձում է կտավին հանձնել այն գեղեցիկն ու հետաքրքիրը, ինչ տեսնում է մշակութային քաղաքում: «Գյումրիի ճարտարապետությունը յուրահատուկ է, դռների մասին խոսքեր չեմ գտնում: Գիտեմ, որ Գյումրիում շատ խնդիրներ կան, բայց ես դեռ դրանց չեմ բախվել ու հաճույք եմ ստանում այս քաղաքից»,- ասում է Վիկտորյան։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Վիկտորյա Բերեզնիցկայայի նկարները
Картины дизайнера, художника Виктории Березницкой - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
Վիկտորյա Բերեզնիցկայայի նկարները
Գյումրին նմանեցնելով եվրոպական փոքր քաղաքներին` այն նաև հակադրության քաղաք է համարում. գեղեցիկ` սրճարաններով լի կենտրոն, բայց զուգահեռ իրականության մեջ նաև` դեռ տնակներում ապրող մարդիկ։ «Հայաստանում ինձ այնքան լավ ընդունեցին, որ ես սիրեցի այս երկիրը: Մեր միջև փոխադարձ սեր է»,- ժպտում է Վիկտորյան` փորձելով ամբողջացնել դերասան Մհեր Մկրտչյանի նկարը:
Նկարչուհին միայն Գյումրիի տեսարժան վայրերը չի պատկերում՝ նրա վրձնի տակ կենդանանում են նաև համեղ պոնչիկները, տնակները, ծառերը։ Ռուս նկարչուհին նկարում է նաև հայտնի հայերին. ուզում է գեղեցիկ շարք պատրաստել:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Վիկտորյա Բերեզնիցկայայի նկարները
Картина дизайнера, художника Виктории Березницкой - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
Վիկտորյա Բերեզնիցկայայի նկարները
Վիկտորյան ֆրիլանսեր է ու կարող է աշխատել ցանկացած վայրից, որդին էլ դպրոց հեռավար է հաճախում, ամուսինը փորձում է իր գործը Հայաստանում շարունակել: Ինչքան են մնալու, իրենց բնորոշմամբ՝ այս արևոտ երկրում, դեռ հայտնի չէ, բայց ամեն օր նկարչուհին ավելի է կապվում Գյումրիին ու գյումրեցիներին:Երիտասարդ արվեստագետի մոտ մշակութային քաղաքում մշակութային կյանքը հարստացնելու շատ նոր գաղափարներ կան:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Վիկտորյա Բերեզնիցկայան Գյումրիում
Дизайнер, художник Виктория Березницкая за работой - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
Վիկտորյա Բերեզնիցկայան Գյումրիում
Լրահոս
0