Պոլիկլինիկայի տնօրենը թերապևտներից 12 միլիոն դրամից ավել կաշառք է ստացել. ոստիկանություն

© Sputnik / Александр Кряжев / Անցնել ֆոտոբանկԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
«Նուբարաշեն» պոլիկլինիկայի տնօրենի հետ առնչվող դեպքերով քրեական գործ է հարուցվել։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի «Նուբարաշեն պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենը 2013-ից 2022 թվականների ընթացքում պոլիկլինիկայի թերապևտից պահանջել և ամեն ամիս ստացել է նրա աշխատավարձի և լրավճարների 30 տոկոսի չափով, տեղեկացնում է ոստիկանությունը։
Ավելորդ խնդիրներից խուսափելու և աշխատանքը չկորցնելու մտավախությունից ելնելով` թերապևտը համաձայնել է և մինչև 2022 թվականի ապրիլ աշխատավարձից, հետո նաև հավելավճարներից կանխիկացրել ու տնօրենի աշխատասենյակում նրան որպես կաշառք առձեռն տվել է ընդհանուր 5 միլիոն 800 հազար դրամ։
26 մլն դրամ. չարաշահումներ հյուրանոցներում՝ Covid-19 համավարակի ժամանակ
Բացի այդ, տնօրենը, մի քաղաքացու թերապևտի ազատ հաստիքում աշխատանքի ընդունելու համար առաջարկել է որպես կաշառք յուրաքանչյուր ամիս իրեն փոխանցել հատկացվելիք աշխատավարձի և հավելավճարների 30 տոկոսի չափով գումար: 2014 թվականի օգոստոսի 1-ին քաղաքացին ընդունվել է աշխատանքի և մինչև այս տարվա ապրիլ ամիսը տնօրենին առձեռն տվել է 6 միլիոն 630 հազար դրամ։
Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
Լրահոս
0