00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Ուկրաինայի օրակարգն առաջ տանելը հակասում է ՀՀ շահերին. Գրիգոր Բալասանյան
09:47
5 ր
Ձյունիկ Աղաջանյան
Իշխանությունը փորձել է տարանջատել Սփյուռքը` թուլացնելով հայկական քաղաքական լծակները. Ձյունիկ Աղաջանյան
09:54
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեյրան Օհանյանն ասել է, թե ինչու ԱԺ ընդդիմադիրները չեն մասնակցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

© Sputnik / Aram Nersesyan«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2022
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կարևորելով երկխոսությունը ՀԱՊԿ անդամ երկրների գործընկերների հետ` ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդիպելու ակնկալիք ունեն:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պաշտոնական գրությամբ դիմել են ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ համառոտ պարզաբանելով, թե ինչու խորհրդարանական ընդդիմության երկու ուժերը ներկա չեն գտնվելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում բացատրել է ընդդիմության բացակայությունը` նշելով, որ կարևորում են մեր բազմակողմ հարաբերությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ։

«Նախ՝ ֆորմատը թույլ չէր տալիս ընդդիմության ներկայացուցիչներին ելույթ ունենալ, իսկ իշխող քաղաքական ուժը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի շահերն ու դիրքորոշումը: Այս պայմաններում, ինչպես նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումներին զուգահեռ՝ մեր մասնակցությունն այդ նիստին նպատակային չենք համարել»,- գրել է Օհանյանը:

Նա նշել է, որ կարևորելով երկխոսությունը ՀԱՊԿ անդամ երկրների գործընկերների հետ, հնարավորության դեպքում հանդիպելու ակնկալիք ունեն: Այս պահին որևէ պատասխան կամ մերժում չեն ստացել:
«Սակայն տարօրինակն այն է, որ այսօր, փորձելով ստվեր նետել մեր գործողություններին, իշխող ուժի սատելիտներն են խոսում ՀԱՊԿ մասին՝ այն դեպքում, երբ հենց իրենք են վարկաբեկել այդ կառույցը՝ նրա ղեկավարին անհիմն մեղադրանք ներկայացնելով և ներքաշելով դատական գործընթացների մեջ»,- հիշեցրել է Սեյրան Օհանյանը:
«Դիմադրության» անդամները պայմանավորվել են Արցախի ընդդիմության հետ
Հիշեցնենք` Երևանում հունիսի 6-ին կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը, որը վարում էր ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը:
Լրահոս
0