00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի ԶՈւ–ն ՆԱՏՕ–ի հաուբիցներով է գնդակոծում ՌԴ սահմանամերձ շրջանները. ՌԴ ՊՆ

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցՄիխայիլ Միզինցև
Միխայիլ Միզինցև - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2022
Միխայիլ Միզինցև
Բաժանորդագրվել
Ուկրաինացիները միտումնավոր հրկիզել են քաղաքի ծովային նավահանգստում գտնվող խոշոր պահեստը, ինչի հետևանքով ավելի քան 50 հազար տոննա հացահատիկ է այրվել։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ–ն Խարկովի մարզի հացահատիկի պահեստարանի տարածքից ՆԱՏՕ–ի հաուբիցներով գնդակոծում է ՌԴ սահմանամերձ շրջանները։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով` չնայած հացահատիկի պակասուրդին և պարենային ճգնաժամի սպառնալիքին` ուկրաինական զինված խմբավորումները շարունակում են ռազմական նպատակով օգտագործել հացահատիկի վերամշակման և պահման օբյեկտները։

«Խարկովի մարզի Զոլոչևի շրջանում` հացահատիկի մեքենայացված շտեմարանի տարածքում, Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները արևմտյան նմուշի հրետանի են տեղակայել (ենթադրաբար ամերիկյան М777 հաուբիցներ), որոնցով գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները», – ասել է գեներալը։

Բացի այդ, Խարկովի մարզի Գուբարևկա բնակավայրում գտնվող հացահատիկի պահեստավորման բազայի տարածքում տարածքային պաշտպանության ստորաբաժանումները զրահատեխնիկա են տեղակայել և հրետանու կրակակետեր կահավորել։
ԴԺՀ–ի Նովոէկոնոմիչեսկոյե և Սումի մարզի Նովովասիլևկա գյուղերում հացահատիկի և կարտոֆիլի պահեստարաններում տեղակայված են ուկրաինական զինվորականների ստորաբաժանումներ, իսկ հարակից տարածքում` ծանր զրահատեխնիկա, խոշոր տրամաչափի հրետանի և ՀԿՌՀ։
ԴԺՀ–ի Նովոդոնեցկոյե բնակավայրում ուկրաինական ստորաբաժանումները հացահատիկի պահեստի տարածքում հրետանի և ՀԿՌՀ են տեղակայել, որոնցից պարբերաբար գնդակոծում են մերձակա բնակավայրերը։
Գեներալը նշել է, որ նման գործողությունները սադրիչ նպատակ ունեն, որպեսզի ՌԴ ԶՈւ–ն պատասխան կրակ բացի, այդ թեման լայնորեն լուսաբանվի ուկրաինական և արևմտյան ԶԼՄ–ներում, և, նախապես մշակված սցենարի համաձայն, Ռուսաստանին մեղադրեն քաղաքացիական ենթակառուցվածքներին անկանոն հարվածներ հասցնելու և պարենային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու մեջ։
Միզինցևի տվյալով` լքելով տարածքները և չցանկանալով հացահատիկի պաշարներ թողնել Մարիուպոլի բնակիչներին` ուկրաինացիները միտումնավոր հրկիզել են քաղաքի ծովային նավահանգստում գտնվող խոշոր պահեստը, ինչի հետևանքով ավելի քան 50 հազար տոննա հացահատիկ է այրվել։
Գեներալը նշել է նաև, որ ՌԴ սակրավորները մեկ օրում ԴԺՀ–ում և ԼԺՀ–ում 738 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել։
«Ընդհանուր առմամբ ստուգվել է 2877,06 հա տարածք (նախորդ օրվա ընթացքում` 43,03 հա), 35 շենք (որից 13–ը` սոցիալական նշանակության օբյեկտ), մեկ կամուրջ և 9,64 կմ ճանապարհահատված։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 14881 պայթյունավտանգ առարկա, անցած մեկ օրվա ընթացքում` 738», – ասել է նա։
Չնայած Կիևի ռեժիմի կողմից ստեղծվող բոլոր դժվարություններից` անցած օրվա ընթացքում Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների վտանգավոր տարածքներից առանց Ուկրաինայի իշխանությունների մասնակցության ՌԴ է տարհանվել 22 695 մարդ, որից 3 069–ը` երեխա։
Հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան 1.7 մլն մարդ, որից ավելի քան 276 հազարը երեխաներ են։ ՌԴ սահմանը հատել է մոտ 250 հազար անձնական օգտագործման ավտոմեքենա։
Միզինցևը հիշեցրել է, որ ՌԴ սուբյեկտներում գործում են ավելի քան 9.5 հազար ժամանակավոր տեղակայման կետեր։ Փախստականներին օգնում են լուծել հետագա բնակության, զբաղվածության, երեխաներին մանկապարտեզներում ու ուսումնական հաստատություններում տեղավորելու, ինչպես սոցիալական վճարներ ու նպաստներ ստանալու հարցերը:
ՊՆ ներկայացուցչի խոսքով` մեկ օրում 82 դիմում է ստացվել օտարերկրացիներից և Ուկրաինայի քաղաքացիներից։ Ընդհանուր առմամբ ավելի քան 2.75 մլն նման դիմում է եղել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 104-րդ օրը։
Ռուս հրետանավորներն Ուկրաինայում ոչնչացրել են ամերիկյան և նորվեգական հաուբիցներ. ՌԴ ՊՆ
Լրահոս
0