VK-ի գլխավոր մենեջեր Վլադիմիր Գաբրիելյանը զոհվել է Ծայր Հյուսիսիում

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Գաբրիելյան
Վլադիմիր Գաբրիելյան - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ դժբախտ դեպքից հետո VK-ի գլխավոր մենեջերի կինն ու նրա ուղեկիցը մոտ 25 կիլոմետր քայլել են ծովափով, մինչև հասել են մի ոչ մեծ գյուղի, որտեղ նրանց ապաստան է տվել տեղացի եղնիկապահը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. VK-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Գաբրիելյանը զոհվել է ողբերգական պատահարի հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Առկա տեղեկատվության համաձայն՝ Վլադիմիր Գաբրիելյանը իր կնոջ՝ Ելենա Գաբրիելյանի և ևս երկու ծանոթի հետ երկու «Շերփ» ամենագնացով Սպիտակ ծովի ափով ընթանում էին դեպի Կանին Նոս հրվանդան (Նենեցկի շրջան): Երբ ճամփորդներն անցել են Շոյնա գյուղը՝ Մեծ Բուգրյանիցա գետի ափին, երկու ամենագնացներն էլ շրջվել են և գլորվել դեպի Սպիտակ ծով։
Ելենա Գաբրիելյանն ու ամենագնացի վարորդներից մեկը՝ Սերգեյ Օլսևիչը կարողացել են ափ դուրս գալ։ Իսկ Վլադիմիր Գաբրիելյանին և նրա հետ նույն մեքենայում գտնվող Սերգեյ Մերզլյակովին ծովը քշել է։
© Photo : МЧС РоссииVK-ի գլխավոր մենեջեր Վլադիմիր Գաբրիելյանը զոհվել է Ծայր Հյուսիսիում
Опрокинувшийся вездеход в районе села Шойна в Ненецком округе - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2022
VK-ի գլխավոր մենեջեր Վլադիմիր Գաբրիելյանը զոհվել է Ծայր Հյուսիսիում
ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ դժբախտ դեպքից հետո VK-ի գլխավոր մենեջերի կինն ու նրա ուղեկիցը մոտ 25 կիլոմետր քայլել են ծովափով, մինչև հասել են մի ոչ մեծ գյուղի, որտեղ նրանց ապաստան է տվել տեղացի եղնիկապահը։
2005 թվականից ի վեր Վլադիմիր Գաբրիելյանը Mail.ru Group-ի փոխնախագահն էր և տեխնիկական տնօրենը։ 2019 թվականին զբաղեցրել է VK-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2022 թվականի մարտի 31-ից VK-ի տնօրենների խորհրդի անդամ է։ Ուղևորությունը դեպի Սպիտակ ծով էքստրեմալ պայմաններում առաջին ուղևորությունը չէր գլխավոր մենեջերի համար։
Լրահոս
0