00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Բալը թանկ է, հարկավոր չէ...»․ ինչո՞ւ է կարտոֆիլի գինը կտրուկ աճել

« ̶Բ̶ա̶լ̶ը̶ կարտոֆիլը թանկ է, հարկավոր չէ․․»․ ինչո՞ւ է կարտոֆիլի գինը կտրուկ աճել
Բաժանորդագրվել
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում բացատրել է, թե ինչու է կարտոֆիլի գինը շուկայում աճել։
Դեռևս նախորդ աշնանից պարզ էր՝ կարտոֆիլը թանկանալու է, պետությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեր, բայց չարեց։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը՝ փորձելով բացատրել կարտոֆիլի արժեքի բարձրացման պատճառները։
«Պետությունը պետք է լիմիտավորեր կարտոֆիլի վաճառքը, ոչ թե ֆերմերին արգելեր վաճառել, այլ ասեր, որ ինքն է գնում կարտոֆիլը՝ պահուստի համար։ Պիտի մշակեին համապատասխան ծրագիր, որն էականորեն ազդեր կարտոֆիլի ցանքատարածքների ու բերքատվության ավելացման վրա, հակառակն են արել»,֊ ասաց Հարությունյանը։
Հարությունյանի մեկնաբանմամբ՝ կարտոֆիլի թանկացումը տարբեր պատճառներ ունի, որոնց թվում՝ դիզվառելիքի, պարարտանյութի ու տնկանյութերի թանկացումն է։ Ըստ նրա՝ պահանջվող գործողությունների փոխարեն, պետությունը մի բան էլ գարնանը՝ սուբսիդավորման ծրագիրն իրականացնելիս, կարտոֆիլ արտադրող ֆերմերների նկատմամբ սահմանափակումներ է դրել, ինչն ավելի է վատթարացրել իրավիճակը։
Հիմա, Հարությունյանի խոսքով, շուկայում կա պահանջարկ, չկա առաջարկ, այսինքն՝ հանրապետությունում կարտոֆիլի պակաս կա, որն էլ ազդում է գնի վրա։ Միաժամանակ, երբ սպասվում էր, որ նոր դուրս եկող կարտոֆիլը պիտի լրացնի այդ պակասը, Հարությունյանի դիտարկմամբ, այստեղ ևս խնդիրներ առաջացան։
«Նոր կարտոֆիլի ցանքատարածքները պակասել են, քանակը՝ խիստ սահմանափակվել, հետևաբար դրա ինքնարժեքն արդեն ինքնըստինքյան բարձր է։ Բացի այդ, կարտոֆիլի տնկանյութի արժեքն էլ է բարձրացել։ Եթե նախկինում 200-250 դրամ էր, հիմա 350-400 է, իսկ կարտոֆիլի ինքնարժեքի մեջ 60-70 տոկոսը կազմում է հենց տնկանյութը»-բացատրեց նախկին պաշտոնյան։
Այս պարագայում, եթե եղած կարտոֆիլից բարձր գնով արտահանում էլ է կազմակերպվում, հայկական շուկայում գինը շարունակում է բարձր մնալ։ Իսկ արտահանում եղել է մեծամասամբ դեպի Ռուսաստան։ Հարությունյանի տվյալներով՝ արտահանման հարցում պետական մակարդակով պայմանավորվածություն չի եղել, պարզապես որոշ ձեռնարկատերեր, տեսնելով ՌԴ շուկայում պահանջարկը, եկել են Հայաստան ու բարձր գնով գնել են ֆերմերների կարտոֆիլը։
«Տարիներ շարունակ կարտոֆիլի արտադրության շուկան, որպես կանոն, կարգավորված էր, որովհետև հիմնականում արտահանումը սահմանափակ էր, ներկրում էլ գրեթե չկար։ Այն ժամանակ 1 օր շուտ, 1 օր ուշ, բայց ճգնաժամային իրավիճակն արագ կարգավորվում էր»-ասաց Հարությունյանը։
Այժմ, հանրապետությունում կարտոֆիլի պակասը լրացնելու համար, Հարությունյանի տվյալներով, Հայաստան կարտոֆիլ է ներկրվել Իրանից, Եգիպտոսից ու անգամ Թուրքիայից։ Ու եթե այս պարագայում կարտոֆիլի գինը շարունակում է բարձր մնալ, ապա նշանակում է, որ ապագայում շատ քիչ է նվազելու։
«Եթե տեղական բերքը դուրս գա ու որոշակի տոկոսներով իջեցնի գինը, արժեքի նվազում հնարավոր է, բայց այն շատ իջնել չի կարող, որովհետև գոյություն ունի ինքնարժեք, իսկ այս տարի ձևավորված կարտոֆիլի, ընդհանրապես գյուղմթերքի գները, լինելու են բարձր ինքնարժեքով»-հավելեց Հարությունյանը։
Նշենք, որ հայկական շուկայում կարտոֆիլի գինը կտրուկ թանկացել է՝ հասնելով 1 կգ֊ի դիմաց մինչև 500-600 դրամի։ Սոցցանցերում որոշ քաղաքացիներ բողոքում են կարտոֆիլի գնից։
Հիշեցնենք՝ դեռ այս տարվա փետրվարին, երբ կարտոֆիլի 1 կգ-ն գնվում էր 250 դրամով, այն արդեն համարվում էր կրկնակի թանկացած։ Բացի կարտոֆիլից, շուկայում նկատվում էր նաև մյուս բանջարեղենների գնի թանկացում։
Լրահոս
0