00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ԵԽ զեկույցը 2 նշանակություն ունի․ թուրքագետը բացատրել է՝ որոնք են դրանք

«Հայոց ցեղասպանության հարցի մասին ԵԽ֊ն նախկինում էլ է խոսել»․ թուրքագետ
Բաժանորդագրվել
Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԽ՝ Թուրքիայի մասին զեկույցը։
Հայոց ցեղասպանության հարցը Եվրախորհրդարանի կողմից առաջին անգամ չի բարձրացվում, Թուրքիային ճնշելու համար այդ խնդիրը հաճախ արծարծվող թեմաներից է։ Sputnik Արմենիայի եթերում այսպես մեկնաբանեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ԵԽ զեկույցը, որտեղ Թուրքիայից պահանջվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը,։
«Մեծ քաղաքական առևտրի մեջ տարբեր կայուն խոսույթներ կան, և Թուրքիային ճնշելու համար Հայոց ցեղասպանության, հայկական կամ քրդական հարցերը շատ հաճախ արծարծվողներից են»,- ասաց Մելքոնյանը։
Նրա իտարկմամբ, մյուս կառույցների համեմատ, եվրոպական այս կառույցի դեպքում կարելի է արձանագրել նախ շարունակականությունը՝ երբեմն-երբեմն Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալու առումով, հետո՝ այս կառույցի հայտարարությունները, նրա կարծիքով, մի փոքր ավելի անկեղծ են, որովհետև շատ հաճախ այդ ոճի հայտարարություններ անում են տվյալ պահին քաղաքական մեծ խաղերից ավելի անկախ։
Զեկույցի շեշտադրումներին անդրադառնալով թուրքագետը նշեց, որ դրանք բավականին ճիշտ և հստակ են, ու ոչ միայն Ցեղասպանության ճանաչման, այլև Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մշակութային ու հոգևոր կառույցների պահպանման առումով։
«Այս փաստաթուղթն առնվազն երկու նշանակություն ունի․ նախ՝ փաստել, որ Թուրքիան գնում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու՝ առանց որևէ հետևություն կամ դրական քայլ անելու պատմության հետ առերեսվելու առումով, և երկրորդը՝ սա նաև հստակ ցուցիչ է, որ Թուրքիայի խաղաղության դարաշրջան կոչված երևույթը կապ չունի իրականության հետ, նույն Թուրքիան է, որը հակամարդկային և ցեղասպան իր մտածողությունը շարունակում է մեր օրերում»- նշեց Մելքոնյանը։
Մելքոնյանի դիտարկմամբ՝ այն, որ զեկույցում կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը կամ հարգել հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը, նշանակում է, որ Թուրքիան չի հարգում այդ ժառանգությունը և շարունակում է Ցեղասպանության ուրացման իր քաղաքականությունը։
Քանի որ ԵԽ զեկույցում, բացի հայկական հարցից, խոսվում է մի շարք այլ խնդիրների, այդ թվում՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն թուրքական վետոյի մասին, Մելքոնյանը կարծում է՝ տվյալ զեկույցը կարող է եվրոպական կառույցի ձեռքում գործիք լինել Թուրքիայի հետ առևտուր անելու համար։
«ԵԽ այս մեսիջները մի կողմից ստանդարտ են, մյուս կողմից փորձ է արվում թուրքական վետոյին պատասխանել իրենց զինանոցում եղած համանման գործիքներով։ Իմ կարծիքով՝ Թուրքիայի ձեռքում եղած գործիքները շատ ավելի ռեալ ու շոշափելի են, քան այն, ինչ փորձում է կիրառել տվյալ եվրոպական կառույցը»,- նշեց թուրքագետը։
Մելքոնյանի բնորոշմամբ՝ եվրոպական կառույցի գործիքներն ավելի շատ բարոյապես ազդելու հնարավորություն ունեն, որոնք Թուրքիայի պարագայում ազդեցիկ չեն լինի։
Ընդհանուր առմամբ, անդրադառնալով զեկույցի հիմնական շեշտադրմանը, որ բոլոր արծարծվող հարցերը չեն կատարվում Թուրքիայի կողմից ու խոչընդոտ են այդ երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու համար, Մելքոնյանը նշեց, որ իրականում ինչ-որ պահից սկսած՝ Թուրքիայի ԵՄ մտնելու գործընթացը վերածվել է իշխանության ձեռքում ներքին հարցերը կարգավորելու գործիքի։
«Այդ գործընթացն ավելի շատ արտաքին ճակատում իմիտացիա էր։ Օրինակ՝ ԵՄ֊ին անդամակցության գործընթացը պատրվակ համարելով՝ Էրդողանը կարողացավ էականորեն թուլացնել թուրքական բանակը՝ ասելով, որ ԵՄ-ին ձգտող երկրում բանակը պետք է ունենա շատ սահմանափակ ներկայություն, և զերծ պահեց իրեն հնարավոր ռազմական հեղաշրջումներից։ Իրենք թուրքերն էլ վաղուց արդեն չեն հավատում անդամակցությանը»- հավելեց Մելքոնյանը։
Նշենք, որ ԵԽ-ն հունիսի 2-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ չնայած Թուրքիան տարիներ շարունակ ձգտում է անդամակցել Եվրամիությանը, սակայն վերջին տարիներին երկրում նկատվող մարդու իրավունքների խախտումները ցույց են տալիս, որ Անկարան հետևողականորեն հետ է կանգնել անդամակցության գործընթացի հետ կապված իր պարտավորություններից:
ԵԽ հայտարարությունը հիմնվում է մայիսի 18-ին 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայնով ընդունված Թուրքիայի մասին զեկույցին, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանին ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Զեկույցի հեղինակները կրկին հորդորել են Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և լիարժեքորեն հարգել հայկական և այլ մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները։
Լրահոս
0