00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի էներգահամակարգն անցնում է ամառային ռեժիմի

© Sputnik / Aram GareginyanՍևանի ՀԷԿ
Սևանի ՀԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
Բաժանորդագրվել
Սևան-Հրազդան կասկադը, Սևանա լճից ոռոգման ջրառի մեկնարկի հետ կապված, մինչև սեպտեմբեր ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրի: Երևանի ՋԷԿ-ի աշխատանքը հուլիսին կդադարեցվի, իսկ Մեծամորի ԱԷԿ-ը կվերսկսի էլեկտրաէներգիայի արտադրությունը:
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Առաջիկա օրերին Հրազդան գետում կսկսվի Սևանա լճից ոռոգման ջրառը։ Համապատասխանաբար, Սևան-Հրազդանի ՀԷԿ-ի կասկադը պատրաստվում է ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Ջրառի մեկնարկի օրն ամեն տարի հաստատում է կառավարությունը (մայիսի վերջին կամ հունիսի սկզբին)։
Հրազդան գետը հոսում է Սևանա լճից, բայց բացի դրա բնական հոսքից, կա թունել, որը 30-ականների վերջին կառուցվել է ոռոգման ու ապագա Սևան-Հրազդան ՀԷԿ-ի աշխատանքների համար: Ամառային սեզոնին լճից այս թունելով ոռոգման համար ջուր են վերցնում (տարեկան առավելագույնը170 մլն խմ)։ Բնականաբար, այդ ջրից օգտվում եննաև Սևան-Հրազդանի ՀԷԿ-ի էլեկտրակայանները։ Այդ պատճառով ամռանն այդ կայաններում էլեկտրականության արտադրությունն աճում է։
«Տաշիրը» Հայաստանում ամրանների գործարան է կառուցում և ուզում է թարմացնել Հրազդանի ՋԷԿ–ը
Սևան-Հրազդան կասկադում ՀԷԿ-երի արտադրությունն աճում է մարտ-ապրիլից, երբ սկսվում է գարնանային վարարումը և՛Հրազդանում (դրա բնական հոսքում), և՛ վտակներում (Մարմարիկ և այլն):
Այս տարվա կանխատեսման համաձայն (փաստացի տվյալները դեռ չեն հրապարակվել)` եթե հունվար-փետրվարին կայանը պետք է ամսական մոտավորապես 10 միլիոն կվտ ժամ էլեկտրաէներգիա արտադրեր, ապա ապրիլին՝ արդեն ավելի քան 50 միլիոն, մայիսից օգոստոս ամիսներին՝ 50–70 մլն, իսկ սեպտեմբերից արտադրությունը նորից կսկսի նվազել։
Եթե Սևանից ավելի քան 170 մլն խմ ջուր վերցվի, Սևան-Հրազդան կասկադն ավելի շատ ջուր կմշակի, բայց դրա ողջ հասույթը կփոխանցվի պետությանը (այս տարի նման որոշում կայացնելու նախադրյալներ չկան, բայց նախորդ տարիներին նման բան եղել է):
Ավելացնենք` Որոտան ՀԷԿ-ի կասկադում մեկ տարվա ընթացքում էլեկտրականության գեներացիան ավելի հարթ է կառուցված, բայց կասկադում կառուցվել են ավելի մեծ ջրամբարներ, որոնք թույլ են տալիս կարգավորել արտադրությունը շաբաթների և նույնիսկ ամիսների ընթացքում։ Սևան-Հրազդան կասկադում կա միայն մեկ փոքր ջրամբար (մի քանի օրվա կարգավորման պաշարով):
Հայաստանում խոշորագույն արևային կայանի նախագիծը ցանկանում են սկսել 2023 թվականին
Ամբողջ ուժով ՀԷԿ–երի աշխատանքին զուգահեռ կրճատվում է ՋԷԿ–երի արտադրությունը։ Երևանի ՋԷԿ-ը, որն ամեն ամիս շուրջ 120-130 մլն կիլովատ ժամ է արտադրում, հունիսին 100 միլիոնից պակաս կարտադրի, իսկ հուլիսին ամբողջությամբ կդադարի աշխատել։
Հրազդանի ՋԷԿ-ը ( «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող) և «Հրազդան-5»-ը («Գազպրոմ Արմենիային» պատկանող) տարվա մեծ մասը չեն աշխատում (քանի որ դրանց էլեկտրաէներգիան համեմատաբար թանկ է)։ ArmPower նոր էլեկտրակայանը (որը պատկանում է իտալական Renco ընկերությանը) պետք է մեծ ծավալներով (ամսական մոտ 120-160 մլն կիլովատ ժամ) էլեկտրաէներգիա տրամադրի ցանցին, սակայն դեռ արտապլանային վերանորոգման մեջ է: Դրա համար էլ Հրազդանի ՋԷԿ-ն ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրել (ամբողջ տարվա ընթացքում այն պետք է արտադրեր 60 մլն կիլովատ ժամ, բայց արդեն 260 մլն կիլովատ ժամ արտադրել է)։
Հայաստանում արևային կայան կկառուցվի, որը կլինի խոշորագույնը. պայմանագիրն արդեն կնքվել է
Ինչ վերաբերում է Հայկական ԱԷԿ-ին, ապա ապրիլ-մայիսին ու հունիսի սկզբին վերանորոգում անցնելուց հետո` հուլիսից, սովորական ծավալներով էլեկտրաէներգիա է տալու (ամսական 26-270 մլն կՎտ ժամ):
Լրահոս
0