https://armeniasputnik.am/20220608/hungarian-chi-miana-gazamatakararumy-vtangi-tak-dnvogh-hakarusakan-patzhamijvocnerin-43037003.html
Հունգարիան չի միանա գազամատակարարումը վտանգի տակ դնող հակառուսական պատժամիջոցներին
Հունգարիան չի միանա գազամատակարարումը վտանգի տակ դնող հակառուսական պատժամիջոցներին
Հունգարիայի արտգործնախարարի խոսքով` հակառուսական պատժամիջոցների հարցում փորձել են ճնշում գործադրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ 08.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-08T14:02+0400
2022-06-08T14:02+0400
2022-06-08T14:33+0400
հունգարիա
գազ
պատժամիջոցներ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/09/37316760_0:0:3087:1737_1920x0_80_0_0_1b895f47c34cbbc114cbf315e78f392d.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հունգարիան չի միանա այն պատժամիջոցներին, որոնք վտանգի տակ են դնում գազի մատակարարումը։ Խորհրդարանի նիստում այս հայտարարությունն է արել Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։Նախարարի խոսքով` երբ Հունգարիան հայտարարել է, որ պատրաստ է միանալ ռուսական նավթի մատակարարման էմբարգոյին, եթե բացառություն արվի խողովակաշարով եկող մատակարարումների համար, նրա վրա փորձել են ճնշում գործադրել ինչպես արտասահմանից, այնպես էլ երկրի ներսում, որպեսզի Բուդապեշտը հրաժարվի իր դիրքորոշումից։Ավելի վաղ ԵՄ–ն պաշտոնական ամսագրում հրապարակել էր ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցների 6-րդ փաթեթը, որով ռուսական նավթի ներմուծման մասնակի արգելք է նախատեսվում: ՌԴ–ից նավթի և նավթամթերքի արտահանման արգելքն առայժմ կտարածվի միայն ծովային մատակարարումների վրա։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ աշխարհի տնտեսությանը։ Պուտինը հայտարարել էր նաև, որ ԱՄՆ–ն և ԵՄ–ն ՌԴ–ի նկատմամբ պարտավորությունների փաստացի դեֆոլտ են հայտարարել` սառեցնելով նրա արժութային պահուստները։
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/09/37316760_0:0:2731:2048_1920x0_80_0_0_e6f6379cc999a411e3ea3c43701b478d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հունգարիա, գազ, պատժամիջոցներ
հունգարիա, գազ, պատժամիջոցներ
Հունգարիան չի միանա գազամատակարարումը վտանգի տակ դնող հակառուսական պատժամիջոցներին
14:02 08.06.2022 (Թարմացված է: 14:33 08.06.2022) Հունգարիայի արտգործնախարարի խոսքով` հակառուսական պատժամիջոցների հարցում փորձել են ճնշում գործադրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հունգարիան չի միանա այն պատժամիջոցներին, որոնք վտանգի տակ են դնում գազի մատակարարումը։ Խորհրդարանի նիստում այս հայտարարությունն է արել Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
«Եթե չկարողանայինք խողովակաշարով մատակարարվող գազի համար բացառություն ստանալ, Հունգարիայում վառելիքն անմիջապես կթանկանար 55-60%–ով։ Մենք դա թույլ չտվեցինք, պայքարեցինք հանուն մեր ճշմարտության։ Ապագայում ևս այդպես է լինելու, և հիմա դա ենք ուզում հասկացնել. Հունգարիան չի միանա այնպիսի պատժամիջոցի, որը վտանգի տակ կդնի գազի մատակարարումը», – ասել է նա։
Նախարարի խոսքով` երբ Հունգարիան հայտարարել է, որ պատրաստ է միանալ ռուսական նավթի մատակարարման էմբարգոյին, եթե բացառություն արվի խողովակաշարով եկող մատակարարումների համար, նրա վրա փորձել են ճնշում գործադրել ինչպես արտասահմանից, այնպես էլ երկրի ներսում, որպեսզի Բուդապեշտը հրաժարվի իր դիրքորոշումից։
Ավելի վաղ ԵՄ–ն պաշտոնական ամսագրում հրապարակել էր ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցների 6-րդ փաթեթը, որով ռուսական նավթի ներմուծման մասնակի արգելք է նախատեսվում: ՌԴ–ից նավթի և նավթամթերքի արտահանման արգելքն առայժմ կտարածվի միայն ծովային մատակարարումների վրա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ աշխարհի տնտեսությանը։ Պուտինը հայտարարել էր նաև, որ ԱՄՆ–ն և ԵՄ–ն ՌԴ–ի նկատմամբ պարտավորությունների փաստացի դեֆոլտ են հայտարարել` սառեցնելով նրա արժութային պահուստները։