Հունիսի 10-ին ողջ Արցախը որոշ ժամանակով կհոսանքազրկվի

© Sputnik / Janna PoghosyanՍտեփանակերտ
Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
Ստեփանակերտ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
«Արցախէներգո» ՓԲԸ–ն հայտնում է, որ Արցախը լույս չի ունենա միայն 1։30 ժամ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հունիսի10-ին ողջ Արցախը որոշ ժամանակով կհոսանքազրկվի, տեղեկությունը հայտնում է «Արցախէներգո» ՓԲԸ–ն։
«Պլանային աշխատանքներ կատարելու նպատակով՝ հունիսի 10-ին ժամը 07:00-ից-08:30-ն ընկած ժամանակահատվածում կհոսանքազրկվի Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերությունը հայտարարություն էր տարածել` ասելով`հաշվի առնելով բեռի կտրուկ աճը, ինչի պատճառով մեծացել է նաև վթարների հավանականությունը, խնդրում են հնարավորության սահմաններում խնայողաբար օգտվել էնեկտրաէներգիայից և ժամանակին կատարել վճարումները, ինչը թույլ կտա ապահովելու սպասարկման անհրաժեշտ որակը։
Լրահոս
0