Կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur YesayantsԱմառային անձրև Երևանում
Ամառային անձրև Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
Ամառային անձրև Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա մի քանի օրվա եղանակային կանխատեսումը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 9-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2022
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հունիսի 8-12-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում հունիսի 8–ի գիշերը եղել է 16–18 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +31...+33 աստիճան։
Լրահոս
0