00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սանձարձակները ներխուժեցին, նկարվեցին և գոհ գնացին. Անահիտ Ավանեսյանը` պատգամավորների մասին

© Sputnik / Asatur YesayantsԱնահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
Անահիտ Ավանեսյան
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարությունն ու Անահիտ Ավանեսյանը գրեթե միաժամանակ արձագանքել են ընդդիմադիր պատգամավորների այսօրվա ակցիային։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ընդդիմադիր պատգամավորներ Քրիստինե Վարդանյանին, Աննա Մկրտչյանին ու Ասպրամ Կրպեյանին սանձարձակներ է անվանել։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր մի քանի սանձարձակ անձինք, սողոսկելով անվտանգության պատնեշների տակից, տարրական դաստիարակության կանոնները չպահպանելով, ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին։ Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել, նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել»,– գրել է նա։

Հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ցուցարարների բախումից հետո Ավանեսյանն ասել էր, որ ոստիկանության աշխատակիցները փայլուն են կատարում իրենց ծառայությունը։ Ընդդիմադիր պատգամավորներն այսօր մտել են առողջապահության նախարարություն և իրենց դիրքորոշումը հայտնել Ավանեսյանին։
«Նորից եմ կրկնում երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն. Հայաստանը օրենքի երկիր է»,– եզրափակել է նախարարը։
Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում էլ հաղորդագրություն է հրապարակվել, ըստ որի` գերատեսչությունը դիմում է ԱԺ` քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Հունիսի 3-ին ոստիկանությունը բիրտ ուժ և լուսաձայնային նռնակներ կիրառեց «Դիմադրության» շարժման մասնակիցների դեմ։
Լրահոս
0