00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՈւԱԾ-ն Սումիում սադրանք է նախապատրաստում թունավոր նյութերով, որպեսզի մեղադրի ՌԴ-ին․ ՊՆ

© Sputnik / Ольга БалашоваՊաշտպանության վարչության ազգային կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը Ռուսաստանի և Սիրիայի փախստականների վերադարձի հարցով միջգերատեսչական համակարգող շտաբների համատեղ նիստի ժամանակ (7 նոյեմբերի, 2018թ)․ Մոսկվա
Պաշտպանության վարչության ազգային կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը Ռուսաստանի և Սիրիայի փախստականների վերադարձի հարցով միջգերատեսչական համակարգող շտաբների համատեղ նիստի ժամանակ (7 նոյեմբերի, 2018թ)․ Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
Բաժանորդագրվել
Գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը ներկայացրել է Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ընթացքի մասին ամփոփագիրը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները Սումի քաղաքում սադրանք են նախապատրաստում քիմիական նյութերի կիրառմամբ, նրանք ծրագրում են այնտեղ թունավոր նյութեր ցրել և դրանում մեղադրել Ռուսաստանին, հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Ըստ «Կիևի սցենարիստների» մտահղացման, ՈւԶՈւ ստորաբաժանումները Ռուսաստանի սահմանամերձ շրջաններին հրետանային հարվածներ կհասցնեն Սումիի մարզի բնակավայրերից։ Բեմադրված պատասխան կրակային ազդեցությունից հետո, որը իբր կիրականացնեն Ռուսաստանի Զինված ուժերը, ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակիցները սադրանքի շրջանում ծրագրում են ուժեղ ազդեցության թունավոր նյութեր փոշեցրել»,-ասել է Միզինցևը ճեպազրույցի ժամանակ։
Նա հստակեցրել է, որ, ըստ առկա հավաստի տեղեկությունների, հերթական սադրանքը նախապատրաստում են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները: Սումի քաղաքում ուկրաինացի զինծառայողներն ու տարածքային պաշտպանության ստորաբաժանումների զինյալներն արդեն քիմիական պաշտպանության արտահագուստ են ստացել: նրանց հետ մարզումներ են անցկացվում քիմիական տագնապի հայտարարման դեպքում գործողությունների կարգի վերաբերյալ։
«Այս փաստը կգրանցվի Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնագետների կողմից և հետագայում կօգտագործվի խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման մեջ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերին մեղադրելու համար»,-հավելել է Միզինցևը:
Նա միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի զինված ուժերը քիմիական զենք չեն կիրառում, իսկ նրա բոլոր պաշարները ՌԴ-ում ոչնչացվել են կնքված պայմանագրերին համապատասխան:
Բացի այդ, գեներալի խոսքով, ուկրաինացի զինվորականները հենակետեր և կրակային դիրքեր են կահավորել Կոնստանտինովկա քաղաքի մշակույթի տանը և տեխնիկումում (ԴԺՀ-ի հյուսիսում, Կրամատորսկից մոտ 30 կմ հեռու), հարևան տների բնակիչների տարհանում չի եղել:
Ուկրաինացի նեոնացիստները նաև զրահատեխնիկայի և խոշոր տրամաչափի հրետանու հենակետեր են կահավորել Կրեմենչուգի տեխնիկումներում և դպրոցներում, հայտնել է Միզինցևը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 105-րդ օրը։
Լրահոս
0