00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պտուղ–բանջարեղեն մթերողների սուբսիդավորման ծրագրում փոփոխություններ արվեցին

© Sputnik / Aram NersesyanՄթերված խաղող
Մթերված խաղող - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
Մթերված խաղող
Բաժանորդագրվել
2022 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4 մլրդ դրամը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի փոփոխություններին։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների համար բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև 2 տարի 3 ամիս մարման ժամկետով։
«Բացի խաղողից, այլ գյուղատնտեսական հումքի մթերումների համար յուրաքանչյուր վարկառուին բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև 1 տարի 3 ամիս մարման ժամկետով։ Յուրաքանչյուր շահառուին և իր հետ փոխկապակցված կազմակերպություններին 2021 թվականին տրամադրված և 2022 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4 մլրդ դրամը»,– ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` այս տարի պտուղ–բանջարեղեն մթերող կազմակերպություններից ստացված տեղեկությունների համաձայն` հունիսի 7-ի դրությամբ մթերումների կանխատեսվող ծավալները հասնում են 149 հազար 300 տոննայի` անցած տարվա 80 հազար տոննայի համեմատ։
«Բալը թանկ է, հարկավոր չէ...»․ ինչո՞ւ է կարտոֆիլի գինը կտրուկ աճել
Նախարարն ընդգծեց, որ 2021 թվականին նոր գործիք էր մտցվել, որով պետությունը մասնակիորեն երաշխավորում էր մթերման համար տրվող վարկերը, որպեսզի մթերող կազմակերպությունները կարողանան մթերել այնքան, որքան իրենց պետք է, ոչ թե այնքան, որքան գրավի չափն է։ Անցյալ տարի խաղող և պտուղ–բանջարեղեն մթերող 9 կազմակերպության տրամադրվել է 5.4 մլրդ բյուջետային երաշխիք։
Պետությունը կօգնի մարել սահմանամերձ գյուղերում տուն կառուցող անձանց հիփոթեքային վարկը
Լրագրողների հետ ճեպազրույցում էլ Քերոբյանը գյուղացիներին և մթերողներին կոչ արեց մինչև հուլիսի 1-ը կնքել խաղողի մթերման պայմանագրեր, որպեսզի ապագա գործարքի վերաբերյալ վստահություն լինի։
Լրահոս
0