00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովի հետ խոսել ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթղթից. Միրզոյան

© Sputnik / Asatur Yesayants Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանը ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպմանն ասել է, որ առանցքային է ԼՂ հակամարտության հասցեագրումը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի քննարկման առանցքում եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթուղթը, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերը։ Լավրովի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտնեց Արարատ Միրզոյանը։
«Ես վերահաստատել եմ, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս համատեքստում առանցքային է ԼՂ հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման, ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը»,– ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, և ՀՀ–ն շահագրգռված է միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այս ձևաչափի գործունեությամբ։ Միրզոյանը հիշեցրեց, որ երկու երկրների ղեկավարներն իրենց հայտարարությամբ հաստատել են Մինսկի խմբի ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը։
Նախարարը հայտնեց նաև, որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման, ինչպես նաև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցեր են քննարկել։ Տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման համատեքստում ընդգծվել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել և դիվերսիֆիկացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև լոգիստիկ կապը։ Նախարարի խոսքով` Հայաստանն ակնկալում է, որ ռուսական կողմն իր խորհրդատվական աջակցությունը կբերի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքներում։
Միրզոյանի խոսքով` ՀՀ-ն շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն` 2021-ի մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինված ուժերի` Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ։
Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում է եռօրյա այցով։ Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաև ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ։ Հունիսի 10-ին Երևանում Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին։
Սերգեյ Լավրովը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը
Լրահոս
0