00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արա Խզմալյանը կմասնակցի «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին

© Sputnik / Asatur YesayantsԱրա Խզմալյան
Արա Խզմալյան - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
Արա Խզմալյան
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում հունիսի 10-13-ը կանցկացվի «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանի Դաշնությունում» ծրագիրը: Հունիսի 10-11-ը միջոցառումները կանցկացվեն Մոսկվայում, իսկ հունիսի 13-ին՝ Կիսլովոդսկում:
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հունիսի 10-12-ը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին: Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Մոսկովյան այցի ընթացքում Խզմալյանը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովայի հետ:
Մշակույթի օրերի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Կոմիտասի անվան ազգային քառյակը հանդես կգան համերգներով:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա Մոսկվայում՝ բացելով միջոցառումները: Համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, նախատեսված է հունիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, Չայկովսկու անվան համերգասրահում:
Ծրագրում կհնչեն հայ և ռուս ականավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները` Արամ Խաչատրյանի Սյուիտը «Սպարտակ» բալետից, Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար, և Չայկովսկու թիվ 6 «Պաթետիկական» սիմֆոնիան: Համերգի մենակատարն է անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան մրցույթի (1994 թ.) և Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր (1999 թ.), ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը:
Այդ օրը որպես համերգի պատվավոր հյուր հանդես կգա նաև ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը (տենոր):
Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը ելույթ կունենա հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճում։ Քառյակի երկրորդ համերգը կկայանա հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Կիսլովոդսկի Վ․ Ի․ Սաֆոնովի անվան Հյուսիսկովկասյան պետական ֆիլհարմոնիայում: Ելույթ կունենան երաժիշտներ Էդուարդ Թադևոսյանը (առաջին ջութակ), Սյուզի Երիցյանը (երկրորդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյանը (ալտ), Անժելա Սարգսյանը (թավջութակ)։ Համերգային ծրագրում կհնչեն Ռախմանինովի, Միրզոյանի, Կոմիտաս/Ասլամազյանի ստեղծագործությունները։
Լրահոս
0