00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամռան համար անոմալ վիրուսային իրավիճակ է. մասնագետները խոսել են պատճառների և ռիսկերի մասին

© Sputnik / Aram Nersesyan«Արաբկիր» ԲԿ
«Արաբկիր» ԲԿ - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
«Արաբկիր» ԲԿ
Բաժանորդագրվել
Մանկական հիվանդանոցներն ու բաժանմունքները, չնայած ամառային շրջանին, գերծանրաբեռնված են։ Երեխաները շարունակում են հաճախ հիվանդանալ, թեև գրիպի սեզոնն անցել է։ Ինչո՞վ է պայմանավորված վիրուսների այսպիսի ոչ տիպիկ ակտիվությունը՝ պարզել է Sputnik Արմենիան։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում ամառային շրջանին ոչ բնորոշ համաճարակաբանական իրավիճակ է ստեղծվել. արդեն երկրորդ տարին անընդմեջ այս ժամանակահատվածում նկատվում է սուր շնչառական վիրուսների և սուր շնչառական հիվանդությունների ակտիվացում, որոնք հատկապես ծանր են տանում երեխաները:
Առողջապահության նախարարությունից պնդում են, որ իրավիճակը կայունացել է՝ չհերքելով, որ հիվանդների հոսքը չի դադարում։ Բժշկական կենտրոնների մասնագետներն էլ տարակուսում են՝ տեսնելով բժշկական օգնության մեծ պահանջարկը, հատկապես հանգստյան օրերին։

Ինչ են ասում մասնագետները

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը համաճարակաբանական իրավիճակի փոփոխությունը բնութագրում է որպես կորոնավիրուսի համավարակից հետո առաջացած դրսևորում:
© Sputnik / Aram NersesyanՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը
Главный педиатр министерства здравоохранения Армении Сергей Саргсян - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը
«Հայտնի է, որ շնչառական հիվանդությունների պիկը սկսվում է դեկտեմբերին և պահպանվում մինչև փետրվար-ապրիլ ամիսները։ Այնուհետև գալիս է միջսեզոնային շրջանը, հուլիսից մինչև սեպտեմբեր ակտիվանում են զանազան աղիքային հարուցիչները։ Ներկայումս մենք օրինաչափությունների լիակատար փոփոխություն ենք արձանագրում»,-ասաց Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նա հիշեցրեց, որ 2021թ․-ի ամռանը շնչառական-սինցիտիալ վիրուսային վարակ էր տարածված, որը նույնպես ձմեռային շրջանին է բնորոշ։ Այս շրջանում ՀՀ-ում տարածված վարակները շնչառական հիվանդություններ են առաջացնում (բրոնխիտներ, բրոնխիոլիտներ) և հանգեցնում են հևոցների, ականջի հյուսվածքների, վերին շնչառական ուղիների ախտահարման։ Միաժամանակ բուժօգնության են դիմում երեխաներ ստամոքսաղիքային համակարգի գանգատներով, որոնք առավել հաճախ արտահայտվում են փսխման, ավելի հազվադեպ՝ փորլուծության տեսքով։ Բժիշկը չբացառեց, որ վիրուսները փոխել են իրենց բնութագրերը։
Սարգսյանը հիշեցրեց, որ COVID 19-ի «օմիկրոն» շտամով ամենից հաճախ հենց երեխաներն էին հիվանդանում։ Կարելի է ենթադրել, որ ներկայիս համաճարակաբանական իրավիճակը պայմանավորված է նրանով, որ երեխաների իմունային համակարգը դեռ չի հասցրել ամրապնդվել վերջերս տարած հիվանդությունից հետո։
Սարգսյանը նշեց, որ սա ոչ միայն Հայաստանին է հատուկ։ Նա հավելեց, որ միայն իրենց բուժկենտրոն բժշկական օգնության համար օրական 100-150 մարդ է դիմում։

«Սա սովորական սուր շնչառական վարակ չէ, քանի որ սովորական մրսածությունը, ջերմության մի փոքր բարձրացումը չեն կարող հանգեցնել երեխայի հոսպիտալիացման»,- ասաց նա։

Սարգսյանը ծնողներին խորհուրդ տվեց հետևել երեխաների առողջական վիճակին, ուշադիր վերաբերվել ախտանշաններին (շնչառության հաճախականություն, հևոց, շնչելիս լսվող զանազան խռխռոցներ, ուշադրություն դարձնել ականջներից գանգատներին և այլն)։ Բժիշկը կոչ է անում դիմադրողականությունն ամրացնել ճիշտ սնվելով, կոփվելով, պատվաստումներով։ Նա նաև խորհուրդ տվեց ավելի հաճախ գտնվել թարմ օդում և հետևել ձեռքերի հիգիենային։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թիվ 2 մանկաբուժական կլինիկայի ղեկավար, մանկաբույժ Մարի Դարաքչյանն իր հերթին նշեց, որ տարվա այդ ժամանակահատվածի համար ոչ տիպային իրավիճակ է ստեղծվել:
«Բազմաթիվ հիվանդ երեխաներ են ընդունվում՝ վերին և ստորին շնչառական ուղիների ախտահարումով։ Ենթադրում եմ, որ նրանք կորոնավիրուսի շրջանում ծնված երեխաներն են, որոնք ամիսներ շարունակ կարանտինի մեջ են եղել և հիմա շարունակում են բախվել նոր տիպի վիրուսների»,- ասաց Դարաքչյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
© Sputnik / Aram Nersesyan«Արաբկիր» ԲԿ
Отделение неотложной помощи медицинского комплекса-института здоровья детей и подростков Арабкир - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
«Արաբկիր» ԲԿ
Նա կարծում է, որ դրանով է պայմանավորված երեխաների, հատկապես՝ կրտսեր տարիքի մանուկների շրջանում հիվանդացության աճը։ Մասնագետը նշեց, որ նոր վիրուսներ չեն հայտնաբերվել, և դրանք բոլորը, այսպես թե այնպես, ամեն տարի շրջանառվում են։ Միակ անոմալիան այն է, որ հիմա դրանք լայն տարածում են ստացել ամռանը:
Դարաքչյանը նշեց, որ հիմնականում հիվանդանոց են ընդունվում թոքաբորբով և ականջաբորբով երեխաներ:

Ի՞նչ է ասում առողջապահության նախարարությունը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի համաճարակաբան Եվգենիա Խաչատրյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում նկատվում է սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդացության նվազում:

«Նախորդ շաբաթվա համեմատ այս ցուցանիշը 1.1 անգամ կրճատվել է։ Բուժօգնություն ստանալու համար մարդիկ շարունակում են դիմել, բայց ընդհանուր իրավիճակը կայուն է»,- ասաց Խաչատրյանը։

Մասնագետի խոսքով՝ առավել հաճախ բուժօգնության կարիք ունեն 0-ից 4 տարեկան երեխաները։ Այնուհետև գալիս են 15 տարեկան և ավելի բարձր տարիքի պատանիները, ինչպես նաև 65-ից բարձր տարիքի մարդիկ:
Խաչատրյանը նշեց, որ երկրում տարածում ունեն պարագրիպը, ռինովիրուսը, շնչառական-սինցիտիալ վիրուսային վարակ հիվանդությունները: Միևնույն ժամանակ, երկրում գրիպի վիրուս չկա։
Ինչ վերաբերում է Շտապօգնության կանչերին, ապա նախորդ տարվա համեմատ դրանց թիվը նվազել է։ 1.1 անգամ նվազել են նաև թոքաբորբի դեպքերը։
© Sputnik / Aram NersesyanՄանկաբույժը զննում է երեխային «Արաբկիր» ԲԿ–ում
Отделение неотложной помощи медицинского комплекса-института здоровья детей и подростков Арабкир - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
Մանկաբույժը զննում է երեխային «Արաբկիր» ԲԿ–ում
Նա ծնողներին կոչ արեց ուշադիր լինել և չարհամարհել անգամ ամենափոքր ախտանշանը կամ երեխայի պահվածքի աննշան փոփոխությունը և ժամանակին դիմել բժշկի։ Դա թույլ կտա խուսափել հիվանդության առավել ծանր ընթացքից և նվազագույնի կհասցնի ծանր հետևանքների հավանականությունը։
Լրահոս
0