00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապարանյան արտտուրիզմ. տարբեր ազգերի 16 քանդակագործներ Ապարանում սիմպոզիումի են մասնակցում

© Sputnik / Aram Nersesyan«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումն Ապարանում
«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումն Ապարանում - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումն Ապարանում
Բաժանորդագրվել
Այս սիմպոզիումը յուրահատուկ հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրների ստեղծագործողները գալիս ու բացահայտում են Հայաստանը։ Մասնակցում են 16 արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից, նաև Հայաստանի ազգային փոքրամասնություններից։
Այստեղ մեկմեկու լսելու համար ստիպված ես մի քիչ բղավելով խոսել, որովհետև հղկող, կտրող, եռակցող սարքերի աղմուկը խլացնում է ամեն ինչ․աշխատանքը եռում է, աչքի առաջ անդեմ քարից, մետաղի ջարդոնից արվեստի գործեր են ծնվում։ Ապարանի Վերածնունդ հուշահամալիրի քանդակների պուրակում «Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումն է։ Այստեղ արդեն երկրորդ շաբաթն է՝ աշխարհի տարբեր երկրներից ու Հայաստանի տարբեր կողմերից ժամանած 14 ազգությունների 16 քանդակագործներ աշխատում են կողք կողքի։
© Sputnik / Aram Nersesyan«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից
Сергей Оганов из Белоруссии на третьем международном симпозиуме скульптуры в Апаране - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից
Նախաձեռնողն ու իրականացնողն Ապարանի համայնքապետարանն է։ Նպատակներից մեկը տարածաշրջանում արտտուրիզմի զարգացումն է։ Սիմպոզիումի օրերին պուրակը դառնում է արվեստանոց` բաց երկնքի տակ։ Արվեստի սիրահարները կարող են գալ, հետևել, թե ինչպես են աշխատում քանդակագործները, զրուցել նրանց հետ։ Նաև երրորդ տարին է՝ պուրակում ստեղծվող քանդակները մասնակից արվեստագետները նվիրում են քաղաքին։
Կանտա Կիշորե, Հնդկաստան
Հնդիկ քանդակագործ Կանտան Կիշորեն արդեն երկրորդ անգամ է մասնակցում, ուստի երկրորդ քանդակն է նվիրում քաղաքին․այս անգամ` «Բնության ձայնը»։ Արվեստագետի մտահղացմամբ՝ երբ քամի փչի, քանդակից մեղմ, զանգակի ձայն կլսվի։
© Sputnik / Aram Nersesyan«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիում մասնակից Կանտա Կիշորեն
Канта Кишоре из Индии на третьем международном симпозиуме скульптуры в Апаране - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիում մասնակից Կանտա Կիշորեն
Ասում է՝ մեծ ուրախությամբ է իր ստեղծագործությունները Հայաստանում թողնում, քանի որ շատ է սիրում մեր երկիրը։ Ի դեպ, Կանտան նաև երկու անգամ մասնացել է Արցախում անցկացվող Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործության միջազգային սիմպոզիումին, երկու քանդակ Շուշիին է նվիրել։
Իլյա Միշանին, Ռուսաստան
Իլյան ինչ իրեն հիշում է՝ քանդակագործությամբ է զբաղվում․ քանդակագործների ընտանիքից է։ Ասում է՝ այս սիմպոզիումին վաղուց էր ուզում մասնակցել, նախորդ անգամ հայտը չընդունվեց, բայց դրանից ո՛չ հիասթափվեց, ո՛չ էլ սիմպոզիումից նեղացավ․այս տարի էլ փորձեց ու մասնակցության հրավեր ստացավ։
© Sputnik / Aram Nersesyan«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիում մասնակից Իլյա Միշանինը
Илья Мишанин из России на третьем международном симпозиуме скульптуры в Апаране - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիում մասնակից Իլյա Միշանինը
«Աշխատանքս անվանել եմ «Ծաղիկ», քանդակել եմ կին և տղամարդ, իսկ իրենց մեջտեղում էլ՝ ծաղիկ, որը երեխա կամ պարզապես սեր է խորհրդանշում»։
Հայաստանում է առաջին, բայց հաստատ գիտի՝ ոչ վերջին անգամ։ Շատ է սիրել մեր երկիրը, ուզում է սիմպոզիումի ավարտից հետո էլ մի քանի օր մնալ, որ ավելին տեսնի։ Լավ ընկերներ է ձեռք բերել, հիմա Հայաստան ու հատկապես Ապարան վերադառնալու ևս մեկ պատճառ ունի՝ իր քանդակը։
© Sputnik / Aram NersesyanԻլյա Միշանինը աշխատելիս
Илья Мишанин из России на третьем международном симпозиуме скульптуры в Апаране - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
Իլյա Միշանինը աշխատելիս
Քանդակագործության միջազգային սիմպոզիումի նպատակներից մեկն էլ բնապահպանական է՝ ցույց տալ, որ թափոնից կարելի է արվեստ ստեղծել։
Մարիոլա Վավռզուսիակ, Լեհաստան
Մարիոլան արդեն 25 տարի է՝ քանդակով է զբաղվում, հատուկ տեխնիկայով է աշխատում, որը, խոստովանում է` բարդ ու ծանր է կնոջ համար։ Միաժամանակ այդ ծանրությունը հաղթահարելով՝ ինքն իրեն ապացուցում է, որ ուժեղ է։
Հայաստանում իրեն շատ լավ է զգում, տպավորված է մշակույթով, ջերմ մարդկանցով, որոնք պատրաստակամ են օգնել անգամ անծանոթին։
© Sputnik / Aram Nersesyan«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Մարիոլա Վավռզուսիակը
Мариола Баврзусиак из Польши на третьем международном симпозиуме скульптуры в Апаране - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Մարիոլա Վավռզուսիակը
«Քանդակել եմ հիպոգրիֆ (առասպելական կենդանի)՝ ուժի, արագության, խիզախության խորհրդանիշ է։ Հիպոգրիֆն ասոցացնում եմ ձեր ժողովրդի, երկրի հետ, այս խորհուրդը ձեր զինանշանի վրա առյուծն ու արծիվն են փոխանցում»։
Մարիոլան նշում է՝ ինչպես ինքն այս քանդակը ստեղծելով ապացուցեց, որ կարող է, այդպես էլ մեր երկիրն է հաղթահարելու բաժին հասած դժվարությունները։
Դաչի Ծերեթելի, Վրաստան
Դաչին ամենաերիտասարդ մասնակիցներից մեկն է՝ 24 տարեկան է։ Սա կյանքի առաջին միջազգային սիմպոզիումն է, նաև առաջին անգամ է Հայաստանում։ Դաչին էլ Մարիոլայի նման աշխատում է մետաղե թափոններով։ Ժանգոտած մետաղի կտորներով պատկերել է տավիղ նվագող կենտավրոս՝ կիսամարդ-կիսաձի։
© Sputnik / Aram Nersesyan«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Դաչի Ծերեթելին
Дачи Церетели из Грузии на третьем международном симпозиуме скульптуры в Апаране - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Դաչի Ծերեթելին
Դաչին սիրել է Ապարանը՝ օդը մաքուր է, ուտելիքը համեղ է, աշխատելու համար շատ նյութ կա, ուստի պայմանները կատարյալ է անվանում։ Իր հոգուց մի կտոր դրել է քանդակի մեջ, որն էլ այստեղ է թողնելու, հետևաբար առանձնահատուկ կապ է ստեղծելու իր և Հայաստանի միջև։
Քանդակագործության սիմպոզիումին նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները ներկայացնող արվեստագետներ են մասնակցում։ Այս տարի ներկայացված են հունական, ուդիական, ասորական և եզդիական համայնքները։
Սիմյոն Յակուբով, ասորական համայնք
Սիմյոնը ինքնուս քանդակագործ է, աշխատում է տարբեր նյութերով, այս սիմպոզիումի շրջանակում բացահայտում դարձավ քարը։ Ասում է՝ այլ զգացողություն է, երբ քարի նման պինդ նյութը ենթարկեցնում ես, մի քիչ էլ ինքդ քեզ կոտրում ես, որ մտահղացումդ ստացվի։
© Sputnik / Aram Nersesyan«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Սիմյոն Յակուբովը
Представитель ассирийской общины Симон Акобов на третьем международном симпозиуме скульптуры в Апаране - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Սիմյոն Յակուբովը
Որպես ասորական համայնքի ներկայացուցիչ քանդակել է լամասու՝ Միջագետքի դիցաբանության առասպելական արարած, որը համարվում էր մարդու և տան պահապան ոգին։
Բաքր Թամոյան, եզդիական համայնք
Բաքրը սիմպոզիումի ամենաերիտասարդ մասնակիցն է՝ 23 տարեկան է։ Հիմնականում աշխատում է կավով, գիպսով, մարմարով։ Այս սիմպոզիումը հնարավորություն է տվել ներկայացնելու ազգային մշակույթը։ Բաքրը սիրամարգ-հրեշտակ է քանդակել՝ Մալաք-Թավուս, գլխի 3 փետուրներով։
© Sputnik / Aram Nersesyan«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Բաքր Թամոյանը
Бакр Тамоян из езидской общины на третьем международном симпозиуме скульптуры в Апаране - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Բաքր Թամոյանը
«Ծրագրեր ունեի նման քանդակ Երևանում ստեղծել, բայց այս շրջանում եզդիներն ավելի շատ են, անցուդարձն էլ՝ ավելի ակտիվ, դրա համար որոշեցի, որ սիրամարգն այստեղ լինի»։
Բաքրն ասում է՝ ուզում է իր մասնակցությամբ ու աշխատանքով նաև ցույց տալ, որ եզդիները միայն անասնապահ կամ հողագործ չեն, կարող են հաջողությունների հասնել նաև կրթության, մշակույթի ոլորտներում։ Ոգևորված է սիմպոզիումից, արդեն նոր ծրագրեր էլ ունի իր ազգի մշակույթի մասին քանդակի լեզվով պատմելու համար։
© Sputnik / Aram NersesyanԲաքր Թամոյանը քանդակը ստեղծելիս
Бакр Тамоян из езидской общины на третьем международном симпозиуме скульптуры в Апаране - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
Բաքր Թամոյանը քանդակը ստեղծելիս
Ապարանի քանդակագործության միջազգային սիմպոզիումն ավարտվում է հունիսի 10-ին։ Նախորդ սիմպոզիումներից այս պուրակում արդեն 32 քանդակ կա, ևս 16-ը կհամալրեն նրանց շարքը մի քանի օրից։
© Sputnik / Aram Nersesyan

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Ալեքսանդրա Գավրիկովան

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Ալեքսանդրա Գավրիկովան - Sputnik Արմենիա
1/9

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Ալեքսանդրա Գավրիկովան

© Sputnik / Aram Nersesyan

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի քանդակներից

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի քանդակներից - Sputnik Արմենիա
2/9

3/9

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի քանդակներից

© Sputnik / Aram Nersesyan

Քանդակագործության աշխատանքային գործիք

Քանդակագործության աշխատանքային գործիք - Sputnik Արմենիա
4/9

Քանդակագործության աշխատանքային գործիք

© Sputnik / Aram Nersesyan

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Սերգեյ Օհանովը

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Սերգեյ Օհանովը - Sputnik Արմենիա
5/9

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Սերգեյ Օհանովը

© Sputnik / Aram Nersesyan

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի քանդակներից

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի քանդակներից - Sputnik Արմենիա
6/9

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի քանդակներից

© Sputnik / Aram Nersesyan

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Սիմյոն Յակուբովն աշխատելիս

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Սիմյոն Յակուբովն աշխատելիս - Sputnik Արմենիա
7/9

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Սիմյոն Յակուբովն աշխատելիս

© Sputnik / Aram Nersesyan

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումը Ապարանում

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումը Ապարանում - Sputnik Արմենիա
8/9

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումը Ապարանում

© Sputnik / Aram Nersesyan

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի քանդակներից

«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի քանդակներից - Sputnik Արմենիա
9/9

Լրահոս
0