00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առկա տվյալները հերքում են Չալաբյանի առնչությունը ենթադրյալ հանցագործությանը. պաշտպաններ

© Photo : Facebook / ԱՐԱՐ հիմնադրամ / ARAR FoundationԱվետիք Չալաբյանը. արխիվային լուսանկար
Ավետիք Չալաբյանը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
Ավետիք Չալաբյանը. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ անդրադարձել են քրեական գործի ընթացքին, ներկայացրել, որ Չալաբյանի գործն իրականացվում է բազմաթիվ ընթացակարգային խախտումներով։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի փաստաբանները` Վարազդատ Հարությունյանը և Արթուր Հարությունյանը, իրենց պաշտպանյալի` կալանքի տակ մնալու որոշումը ստացել են մեկ շաբաթ ուշացումով։
Պաշտպանական խումբը այս և այլ հարցերի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել։
«Դատավորներ Արուսյակ Ալեքսանյանը և Արմեն Դանիելյանն իրենց կայացրած դատական ակտերում չեն անդրադարձել պաշտպանական կողմի այն հարցերին, որոնք պայմանավորում են խստագույն խափանման միջոցի ընտրության ապօրինի լինելը»,– ասված է հայտարարությունում։
Փաստաբանները կետ առ կետ անդրադարձել են իրենց բարձրացրած հարցերին ու նշել, որ առկա չէ Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարած լինելու վերաբերյալ որևէ ուղղակի փաստական տվյալ։ Շեշտել են, որ առկա տվյալները հերքում են Չալաբյանի առնչությունը ենթադրյալ հանցագործությանը։
Հաջորդ կետով պաշտպանական խումբն ընդգծել է, որ Չալաբյանին մեղսագրվում է 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որով պատասխանատվություն է սահմանվում հավաքին մասնակցելու նպատակով 2 կամ ավելի անձի նյութապես շահագրգռելու համար։
«Նույն հոդվածի 2-րդ մասը, սակայն, սահմանում է պատասխանատվություն հավաքին մասնակցելու նպատակով 1 հոգուն նյութապես շահագրգռելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը չունի գեթ մեկ փաստական տվյալ, որում բացի Թոռնիկ Ալիյանից այլ անձ հանդես գա որպես ենթադրյալ նյութական շահագրգռության հասցեատեր»,– հայտնել են փաստաբանները։
ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար ազատազրկման ձևով պատիժը չի գերազանցում մեկ տարին, և այդ հանցակազմի դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց չէր կարող ընտրվել, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է։
Արթուր Ջանիբեկյանը, Ռուբեն Վարդանյանն ու ևս 83 հոգի հորդորում են ազատ արձակել Չալաբյանին
Ըստ Վարազդատ Հարությունյանի և Արթուր Հարությունյանի, ակնհայտ չունենալով որևէ փաստական տվյալ ենթադրյալ նյութական շահագրգռության հասցեատեր երկրորդ, երրորդ կամ չորրորդ և այն անձանց վերաբերյալ, վարույթն իրականացնող մարմինն Ավետիք Չալաբյանին մեղսագրել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որի համար ազատազրկման ձևով պատիժը գերազանցում է մեկ տարին, ուստի՝ կալանավորման համար անհրաժեշտ այդ մեկ պայմանն ապահովվել է։
Փաստաբանների պնդմամբ` դատավոր Արմեն Դանիելյանը, ընդօրինակելով դատավոր Արուսյակ Ալեքսանյանի «համառությունը», իր դատական ակտում չի անդրադարձել այն հարցին, որ արդեն ընդունված և 2022-1 հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական նոր օրենսգրքով Ավետիք Չալաբյանին մեղսագրվող արարքն ապաքրեականացված է։
Արմեն Դանիելյանը որոշման մեջ նշել է, որ «առկա են մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները, իսկ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանն ունեն էական նշանակություն՝ նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում»։
Նշվում է` դատավորը նաև չի անդրադարձել այն հանգամանքին, որ ձայնագրության (փաստաբանների պնդմամբ այն մոնտաժված է` խմբ.) հրապարակումից 3 օր հետո Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, հաճախել է հանրահավաքներին, իսկ երբ ոստիկանությունը եկել է իր հաշվառման հասցեում խուզարկություն կատարելու, նա եղել է այնտեղ՝ հանգիստ քնած։
Հայտարարության մեջ ասվում է` վարույթն իրականացնող մարմինը մինչ օրս էլ չի ստացել և չի կարող ստանալ որևէ տվյալ այն մասին, որ այդ նույն ձայնագրության հրապարակումից հետո Չալաբյանը փորձել է դատավարության այլ մասնակիցների նկատմամբ որևէ տեսակի ճնշում գործադրել և այդպիսով խոչընդոտել վարույթի բնականոն ընթացքին։
«Դանիելյանի կայացրած որոշումը շարունակությունն է Արուսյակ Ալեքսանյանի «copy-paste»-ային տրամաբանության, Արուսյակ Ալեքսանյանը «copy»-ն արել էր քննիչի միջնորդությունից։ Այս ողջ ընթացքում պաշտպանական կողմը հանդես է եկել մի շարք միջնորդություններով՝ հասցեագրված դատախազությանը և քննչական մարմնին։ Մենք ստիպված ենք վերջիններին «հուշել» և հիշեցնել, թե ինչպիսի քննչական և դատավարական գործողություններ է անհրաժեշտ կատարել՝ տվյալ պարագայում գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության նպատակով՝ նման կերպ նաև յուրօրինակ «դատախազական» վերահսկողություն իրականացնելով նախաքննության նկատմամբ»,– նշված է հայտարարությունում։
Պաշտպանական խումբը դիմել էր նաև ՀՀ գլխավոր դատախազությանը՝ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ և միջնորդությունների քննարկման ժամկետի խախտմամբ ստացել են գրություն, որում գրված է, որ Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր առկա չեն։ Այժմ գրություն-պարզաբանում են հասցեագրել նույն կառույցին՝ պարզելու, արդյոք դա է իրենց որոշումը, թե ոչ։
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ նույն հարցով դիմել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ մանրամասն ներկայացնելով Չալաբյանի նկատմամբ ընթացակարգային և բովանդակային կոպտագույն խախտումներով իրականացվող գործի մարադոնաները և խնդրել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի և, հետևաբար, նույն հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ սահմանադրական դատարան։ Նշել են, որ ՄԻՊ-ից դեռևս չունեն որևէ արձագանք։
Դատախազություն են ուղարկել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի անդամների երաշխավորությունները։ Պաշտպանները հայտնում են, որ երկու շաբաթից ավելի է, ինչ դատախազությունը չի քննարկում և չի անդրադառնում նշված երաշխավորություններին, նրանք էլ այս դեպքով գրավոր կարգով հիշեցրել են դատախազությանն իրենց պարտականությունների մասին։
Բացի այդ՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելը թույլատրելի ճանաչելու միջնորդությամբ դիմել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Միջնորդությունը մակագրվել է դատավոր Արմեն Պողոսյանին, իսկ քննությունը նշանակվել է 2022 թվականի հունիսի 15-ին, ժամը 15։00-ին։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։
«Արար» հիմնադրամի համահիմնադրի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Օրեր առաջ նաև գործընկերներն ու համախոհներն էին հանդես եկել հրապարակային կոչով և հորդորել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին։
Նրա խափանման միջոցը փոխելու կոչ են արել նաև Արցախի Հանրապետության նախարագահ Արայիկ Հարությունյանն ու ԱՀ ԱԺ պատգամավորներ։
Լրահոս
0