Բադասյանը Գարմոննիկովին պարգևատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով

© Photo : Toros Der Artinian / State Revenue Committee of RAՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ-ի մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովի հետ
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը  հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ-ի մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովի հետ - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ-ի մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովի հետ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Բադասյանը բարձր է գնահատել երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված Գարմոննիկովի եռանդը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովի հետ՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ, հայտնում է ՊԵԿ–ը։
Բադասյանը բարձր է գնահատել երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև գործընկերային և բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված ՀՀ-ում ՌԴ մաքսային ծառայության ներկայացուցչի ջանքերն ու եռանդը։
Ռուստամ Բադասյանը ՊԵԿ-ի հետ երկար տարիների համագործակցության, մաքսային մարմնի խնդիրների իրականացման, ինչպես նաև մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար Գարմոննիկովին պարգևատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով:
Գարմոննիկովն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:
Լրահոս
0