00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում քաղաքական ճգնաժամ չկա. Արարատ Միրզոյանը` ընդդիմության հավաքների մասին

© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիա. արխիվային լուսանկար
Բողոքի ակցիա. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
Բողոքի ակցիա. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարը երկու փաստարկ ներկայացրեց։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վստահ է` Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա։ Նա այդ մասին հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։

«Այդ առումով երկու փաստարկ կարող եմ բերել։ Անցած ամառ տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և ՀՀ քաղաքացիները մի շարք հարցերի հստակ պատասխաններ են տվել ու հանգուցալուծել այն ժամանակ առկա քաղաքական ճգնաժամը։ Երկրորդ ապացույցն էլ այն է, որ տեղի ունեցող հավաքների բազմամարդությունը կամ մարդկանց սակավ լինելը չի խոսում այն մասին, որ դրանք ՀՀ քաղաքացու կողմից աջակցություն ունեն»,– նշեց Միրզոյանը։

Նա ընդգծեց` ՀՀ–ն ժողովրդավար երկիր է, և բոլորը խաղաղ ու բազմամարդ հավաքներ անցկացնելու իրավունք ունեն։
«Անդրադառնալով գործընթացի տրամաբանական կողմերին` ես իմ անձնական դիրքորոշումը կհայտնեմ` այս առումով ողջախոհության հետ կապված հարցեր եմ տեսնում։ Այդ քաղաքական ուժերն իրենց գործունեությունը խորհրդարանում ծավալելու և իշխանություններին ամենասուր քննադատության ենթարկելու հնարավորություն ունեն, ինչից նրանք չեն օգտվում։ Հարցի ամենաէական ու բովանդակային կողմն այն է, որ հանրահավաքներ կազմակերպող ուժերը խոսում են այն մասին, որ ՀՀ–ն ճիշտ քաղաքականություն չի վարում ԼՂ հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի հետ բանակցություններում և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,– ասաց Միրզոյանը։
Նա տարօրինակ համարեց այն հանգամանքը, որ իրենք չեն լսել այնպիսի հայտարարություններ, համաձայն որոնց` իշխանությունը նրանց (ընդդիմությանը) անցնելու դեպքում պատրաստվում են չեղարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի ու նոյեմբերի հայտարարությունները, պատրաստվում են դուրս գալ սահմանազատման գործընթացից, կասեցնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը և այլն։ Նախարարի պնդմամբ` տրամաբանական կլիներ, որպեսզի այդ առանցքային հարցերում ընդդիմությունը հակառակ դիրքորոշում ունենար։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
0