https://armeniasputnik.am/20220609/hujs-unenq-rusakan-kvoghmn-aveli-mets-janqer-kgvortsadri-gerineri-veradardzi-hamar-mirzvojan-43102132.html
Հույս ունենք` ռուսական կողմն ավելի մեծ ջանքեր կգործադրի գերիների վերադարձի համար. Միրզոյան
Հույս ունենք` ռուսական կողմն ավելի մեծ ջանքեր կգործադրի գերիների վերադարձի համար. Միրզոյան
Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է գերիների վերադարձի խնդրին։ 09.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-09T13:04+0400
2022-06-09T13:04+0400
2022-06-09T13:38+0400
սերգեյ լավրով
արարատ միրզոյան
հայ գերիներ, անհետ կորածներ
ասուլիս
հայաստան
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/09/43104876_0:24:1600:924_1920x0_80_0_0_1618a209dc0aa53c02775ec25b292727.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հույս ունի, որ ռուսական կողմն է՛լ ավելի մեծ ջանքեր կգործադրի հայ գերիների` հայրենիք վերադառնալու համար։ Միրզոյանը նման հայտարարություն արեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։«Բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը՝ ուղղված նոյեմբերի 9-ի պայմանավորվածության կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական և հրատապ է հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Այդ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք»,- ասաց Միրզոյանը։Միրզոյանը հայտնեց, որ այսօր Լավրովի հետ կառուցողական և անկեղծ քննարկում ունեցան ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության, տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների վերաբերյալ. «Այսօր արձանագրել ենք միջպետական երկխոսության ինտենսիվությունը բոլոր ոլորտներում, դրական ենք գնահատել ռազմավարական դաշինքի բոլոր մեխանիզմների աշխատանքը, ներառյալ առևտրատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության համաժողովների գործունեությունը»։Նա նշեց նաև, որ անդրադարձել են 2022-23թթ. ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների հարցերի, ինչպես նաև ՀԱՊԿ-ի վաղվա նիստին ընդառաջ ուշադրություն են դարձել համագործակցության հարցին նաև այս շրջանակում։Հիշեցնենք` մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ:ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, սակայն, գերիների իրական թիվը 119 է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/09/43104876_136:0:1559:1067_1920x0_80_0_0_f29564513b16ae3483f1a7b63ba072cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերգեյ լավրով, արարատ միրզոյան, հայ գերիներ, անհետ կորածներ, ասուլիս, հայաստան, ռուսաստան
սերգեյ լավրով, արարատ միրզոյան, հայ գերիներ, անհետ կորածներ, ասուլիս, հայաստան, ռուսաստան
Հույս ունենք` ռուսական կողմն ավելի մեծ ջանքեր կգործադրի գերիների վերադարձի համար. Միրզոյան
13:04 09.06.2022 (Թարմացված է: 13:38 09.06.2022) Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է գերիների վերադարձի խնդրին։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հույս ունի, որ ռուսական կողմն է՛լ ավելի մեծ ջանքեր կգործադրի հայ գերիների` հայրենիք վերադառնալու համար։ Միրզոյանը նման հայտարարություն արեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։
«Բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը՝ ուղղված նոյեմբերի 9-ի պայմանավորվածության կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական և հրատապ է հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Այդ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` միևնույն ժամանակ, ռազմական գործողություններից 1.5-2 տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության դրույթների կատարումը և հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին։
Միրզոյանը հայտնեց, որ այսօր Լավրովի հետ կառուցողական և անկեղծ քննարկում ունեցան ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության, տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների վերաբերյալ.
«Այսօր արձանագրել ենք միջպետական երկխոսության ինտենսիվությունը բոլոր ոլորտներում, դրական ենք գնահատել ռազմավարական դաշինքի բոլոր մեխանիզմների աշխատանքը, ներառյալ առևտրատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության համաժողովների գործունեությունը»։
Նա նշեց նաև, որ անդրադարձել են 2022-23թթ. ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների հարցերի, ինչպես նաև ՀԱՊԿ-ի վաղվա նիստին ընդառաջ ուշադրություն են դարձել համագործակցության հարցին նաև այս շրջանակում։
Հիշեցնենք` մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ:
ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, սակայն,
գերիների իրական թիվը 119 է։